Սերգեյ Իվանով (քաղաքական գործիչ)
From Wikipedia, the free encyclopedia
Սերգեյ Բորիսովիչ Իվանով, (ռուս.՝ Иванов, Сергей Борисович հունվարի 31, 1953(1953-01-31), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս պետական, քաղաքական և ռազմական գործիչ։ Ռուսաստանի Դաշնության նախագահի բնապահպանական գործունեության, բնապահպանության և տրանսպորտի հարցերով հատուկ ներկայացուցիչ (2016 թվականի օգոստոսի 12-ից)։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի մշտական անդամ։
Սերգեյ Իվանով ռուս.՝ Серге́й Ивано́в | |
---|---|
Ծնվել է | հունվարի 31, 1953(1953-01-31) (71 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրոն | Ռուս ուղղափառ եկեղեցի և ուղղափառություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ, Արտաքին հետախուզության ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և դիվանագետ |
Ծնողներ | հայր՝ Boris Ivanov? |
Զբաղեցրած պաշտոններ | First Deputy Chairman of the Government of the Russian Federation?, Secretary of the Security Council of Russia?, Minister of Defense?, First Deputy Chairman of the Government of the Russian Federation? և Kremlin Chief of Staff? |
Կուսակցություն | Միասնական Ռուսաստան և ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Sergey Ivanov? |
Sergei Ivanov Վիքիպահեստում |
2011 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2016 թվականի օգոստոսի 12-ը՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավար։ 2001 թվականի մարտի 28-ից մինչև 2007 թվականի փետրվարի 15-ը՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար։
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի լրիվ ասպետ։
Ռուսաստանի Դաշնության 1-ին դասի պետական իսկական խորհրդական (2011)[1]։ Գեներալ-գնդապետ պաշտոնաթող։
2015 թվականի հունիսի 15-ից «Ռոստելեկոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահ[2]։ 2019 թվականի ապրիլի 15-ից Ռուսաստանի ռազմապատմական ընկերության հոգաբարձուների խորհրդի նախագահը[3]։