From Wikipedia, the free encyclopedia
Սերգեյ Ալեքսանդրի Համբարձումյան (մարտի 17, 1922[1], Ալեքսանդրապոլ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ[2] - օգոստոսի 4, 2018[1], Երևան, Հայաստան[4]), հայ մեխանիկ։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1965), ՀԽՍՀ ԳԱ փոխնախագահ (1974-1977), ՀԽՍՀ IX գումարման Գերագույն խորհրդի նախագահ, ԽՍՀՄ X գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1971 թվականից Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամ[5]։
Սերգեյ Համբարձումյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 17, 1922[1] Ալեքսանդրապոլ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ[2] |
Մահացել է | օգոստոսի 4, 2018[1] (96 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | մեքենագետ և քաղաքական գործիչ |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ[2] և Երևանի պետական համալսարան[2] |
Գործունեության ոլորտ | մեխանիկա |
Պաշտոն(ներ) | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր, փոխնախագահ և ռեկտոր |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ |
Ալմա մատեր | ՀԱՊՀ (1942)[2] |
Կոչում | ակադեմիկոս[2][3] և պրոֆեսոր[3] |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր[3] (1952) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն և ռուսերեն |
Ինչով է հայտնի | Հոծ միջավայրի մեխանիկա, թաղանթների և սալերի տեսություն, տարամոդուլ առաձգականության տեսություն, բարակ մարմինների էլեկտրամագնիսաառաձգականություն, միկրոպոլյար առաձգականության տեսություն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[2] |
Sergey Ambartsumian Վիքիպահեստում |
Սերգեյ Համբարձումյանը ծնվել է 1922 թ. մարտի 17-ին Ալեքսանդրապոլում (Գյումրի), իրավաբան Ալեքսանդր Գեորգի Համբարձումյանի ընտանիքում։ 1938 թ. ավարտել է միջնակարգ դպրոցը Երևանում, 1942 թ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1946 թ. նա հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական թեզ, իսկ 1952 թվականից տեխնիկական գիտությունների դոկտոր է։ 1953 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 34 տարեկան հասակում, 1956 թ. Սերգեյ Համբարձումյանը ընտրվել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1964 թ.՝ ակադեմիկոս։ 1959-1970 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի, 1970–1977 թթ.՝ մեխանիկայի ինստիտուտի տնօրեն։ 1961 թվականից նախ ԽՍՀՄ, ապա՝ Ռուսաստանի տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի և նախագահության անդամ։ 1970-1992 թթ. եղել է Հայաստանի Պետական մրցանակների կոմիտեի նախագահի տեղակալ։
1943-1946 թթ. նա դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, իսկ 1948 թվականից՝ Երևանի պետհամալսարանում։ Նրա գիտական ղեկավարությամբ ավելի քան 50 երիտասարդ գիտնականներ պաշտպանել են դոկտորական ու թեկնածուական թեզեր։ 1977-1991 թթ. Սերգեյ Համբարձումյանը եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտորը։
Աշխատանքները վերաբերում են հոծ միջավայրի մեխանիկային, թաղանթների և սալերի տեսությանը, տարամոդուլ առաձգականության տեսությանը, բարակ մարմինների էլեկտրամագնիսաառաձգականությանը, միկրոպոլյար առաձգականության տեսություն հարցերին։ Ստեղծել է անիզոտրոպ շերտավոր թաղանթների տեսություն, որի հիման վրա լուծվել են բարակապատ կառուցվածքների հաշվարկի և նախագծման բազմաթիվ կարևոր խնդիրներ։ Համբարձումյանի սալերի ու թաղանթների ճշգրտված տեսությունների հիման վրա նոր տեսանկյունից են դիտարկվել ժամանակակից կոմպոզիցիոն նյութերից պատրաստված բարակապատ համակարգերի հաշվարկման պրոբլեմները (ամրություն, կայունություն, տատանումներ, լարումների կենտրոնացում, ճաքերի առաջացում են)։ Անիզոտրոպ շերտավոր սալերի ու թաղանթների դինամիկական կայունության և ֆլատերի խնդիրներում Համբարձումյանը և նրա աշակերտները հայտնաբերել են բնութագրիչներ, ուսումնասիրել կառուցվածքի ետկրիտիկական վարքը։ Առաջարկել է ձգմանը և սեղմմանը տարբեր ձևով դիմադրող նյութերի առաձգականության տեսություն, որը հիմք է ծառայել տարամոդուլ նյութերից պատրաստված սալերի և թաղանթների խնդիրների հետազոտմանը։ Համբարձումյանը և նրա աշակերտները առաջարկել են բարակ մարմինների մագնիսաառաձգականության վարկածը, որը հնարավորություն է տվել ուսումնասիրել ժամանակակից տեխնիկայի համար մի շարք կարևոր խնդիրներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.