Սերգեյ Միխայլովիչ Միրոնով (ռուս.՝ Сергей Михайлович Миронов, փետրվարի 14, 1953(1953-02-14), Պուշկին, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս քաղաքական և կուսակցական գործիչ։ Ռուսաստանի 6-րդ և 7-րդ գումարումների պետական դումայի պատգամավոր։ Ղեկավարում է Արդար Ռուսաստան կուսակցությունը և այդ կուսակցության խմբակցությունը պետդումայում[1]։ 2001-2011 թվականներին եղել է ռուսական խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի նախագահը։ 2012 թվականին Ռուսաստանում անցկացված նախագահական ընտրություններում ստացել է քվեների ընդամենը 3,86 տոկոսը[2]։
Արագ փաստեր Սերգեյ Միրոնով Сергей Миронов, Ծնվել է ...
Սերգեյ Միրոնով
Сергей Миронов |
---|
|
Ծնվել է | փետրվարի 14, 1953(1953-02-14) (71 տարեկան) |
---|
Ծննդավայր | Պուշկին, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
---|
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
---|
Կրոն | ուղղափառություն |
---|
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական լեռնահանքային ինստիտուտ, Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան, Ռուսաստանի պետական ծառայության ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Սանկտ Պետերբուրգի համալսարան |
---|
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, պետական գործիչ և Պետական Դումայի անդամ |
---|
Զբաղեցրած պաշտոններ | Chairman of the Federation Council of Russia?, Պետական Դումայի անդամ, Պետական Դումայի անդամ, Պետական Դումայի անդամ, Chairman of the Federation Council of Russia? և Ֆեդերացիայի խորհրդի անդամ |
---|
Կուսակցություն | Արդար Ռուսաստան և Ռուսաստանի կյանքի կուսակցություն |
---|
Պարգևներ և մրցանակներ | |
---|
Անդամություն | 7th State Duma of the Russian Federation?, 6th State Duma of the Russian Federation?, Ռուսաստանի Դաշնության 5-րդ գումարման Դաշնային ժողովի Պետական դումա, Legislative Assembly of Saint Petersburg?, Դաշնային Խորհուրդ և 8th State Duma of the Russian Federation? |
---|
Կայք | mironov.ru |
---|
Ստորագրություն
|
Sergey Mikhailovich Mironov Վիքիպահեստում |
Փակել
2014 թվականի մարտին Միրոնովը ներառվել է Արևմուտքի պատժամիջոցներին ենթակա անձանց ցանկում՝ ղրիմյան ճգնաժամին իր ենթադրական ուղղակի կամ անուղղակի մասնակցության պատճառով[3][4][5]։ Այդ նույն տարվա հուլիսի 25-ին՝ Դոնբասում հակամարտության բորբոքման շրջանում[6], Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել նրա նկատմամբ՝ զինյալ ապստամբներին ֆինանսական աջակցություն տրամադրելու կասկածի հիման վրա[7][8][9][10][11][12]։
Սերգեյ Միրոնովը Ռուսաստանի մարզական զբոսաշրջության (տուրիզմի) ֆեդերացիայի նախագահն է[13]։