Սերգեյ Շումսկի
Ռուս դրամատիկական դերասան (1820-1878) / From Wikipedia, the free encyclopedia
Սերգեյ Վասիլևիչ Շումսկի (ռուս.՝ Сергей Васильевич Шумский, իսկական ազգանունը՝ Չեսնոկով [Чесноков], հոկտեմբերի 19, 1820(1820-10-19), Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 18, 1878(1878-02-18), Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]), ռուս դերասան։
Սերգեյ Շումսկի | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 19, 1820(1820-10-19) |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | փետրվարի 18, 1878(1878-02-18) (57 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան |
Մասնագիտություն | դերասան |
Աշխատավայր | Մոսկվայի կոնսերվատորիա |
1841 թվականին ավարտել է Մոսկվայի թատերական ուսումնարանը, աշակերտել Միշայիլ Շչեպկինին։ 1841-1878 թվականներին աշխատել է փոքր թատրոնում (1847-1850 թվականներին՝ Օդեսայի թատրոնում)։ Շումսկին իր լավագույն կերպարներն ստեղծել է 1850-1860-ական թվականներին՝ Կոչկարյով, Ւղեստակով (Գոգոլի «Ամուսնություն», «Ռևիզոր»), Կրեչինսկի (Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը»), Ժադով (Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»), Իոհան Ահեղ (Ա․ Տոլստոյի «Իոհան Ահեղի մահը») են։
Շումսկիի խաղն աչքի էր ընկնում բարձր վարպետությամբ, անկեղծությամբ, պարզությամբ։ 1860-ական թվականների վերջից Մոսկվայի կոնսերվատորիայում դասավանդել է բեմական արվեստ, բեմադրել Գլինկայի «Կյանքը հանուն արքայի» («Իվան Սուսանին», 1869 թվական)։