Սերգեյ Սարինյան
հայ գրականագետ / From Wikipedia, the free encyclopedia
Սերգեյ Ներսեսի Սարինյան (1924, նոյեմբերի 17, գյուղ Սեյտիշեն, ԼՂՀ - 2017, հունիսի 8, Երևան[2]), հայ գրականագետ-քննադատ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1970), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996, թղթակից անդամ՝ 1990)[3]։ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1980, «Հայ նոր գրականության պատմություն» կոլեկտիվ աշխատության համար)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1957)։
Արագ փաստեր Սերգեյ Սարինյան, Ծնվել է ...
Սերգեյ Սարինյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 17, 1924(1924-11-17) ԼՂՀ, Սեյտիշեն |
Մահացել է | հունիսի 8, 2017(2017-06-08) (92 տարեկան) կամ հունիսի 9, 2017(2017-06-09)[1] (92 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | գրականագետ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ակադեմիկոս |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Ինչով է հայտնի | Հիմնական աշխատությունները վերաբերում են հայ գրականության պատմության ու տեսության հարցերին, գրականագիտության մեթոդաբանությանը, հայկական ռոմանտիզմին, հայ գաղափարաբանությանը, XIX դ. և XX դ. սկզբի հայ գրողների կյանքին ու ստեղծագործությանը |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Երեխա(ներ) | Մանե Սարինյան |
Փակել