From Wikipedia, the free encyclopedia
Սերգեյ Տիխանովսկի (բելառուս․՝ Сяргей Леанідавіч Ціханоўскі, օգոստոսի 18, 1978, Հորկի, Մոգիլյովի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս բլոգեր, «Страна Для Жизни» (անգլ. թարգմանաբար՝ «Երկիր կյանքի համար») ալիքի հեղինակ և հաղորդավար, ընդդիմադրական[1], ձեռնարկատեր, քաղաքական բանտարկյալ[2][3][4]։
Սերգեյ Տիխանովսկի բելառուս․՝ Сяргей Леанідавіч Ціханоўскі | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 18, 1978 (46 տարեկան) |
Ծննդավայր | Հորկի, Մոգիլյովի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Բելառուս |
Կրթություն | Faculty of Philology, Gomel State University? |
Մասնագիտություն | գործարար, քաղաքական գործիչ, յություբեր, ձեռնարկատեր, ակտիվիստ, հեռուստատեսային պրոդյուսեր և բլոգեր |
Ամուսին | Սվետլանա Տիխանովսկայա |
Պարգևներ և մրցանակներ | |
Sergey Tikhanovsky Վիքիպահեստում |
Լայն ճանաչում է ստացել Բելառուսի Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրվելու շնորհիվ։ Սակայն Բելառուսի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է Սերգեյի գրանցումը[5]։ Այնուհետև նրա կինը՝ Սվետլանա Տիխանովսկայան, հայտերի ընդունման փակումից առաջ իր թեկնածությունը գրանցելու համար փաստաթղթեր է ներկայացրել[6]։ Արդյունքում Բելառուսի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է նրան։ Այն բանից հետո, երբ Տիխանովսկուն ազատ են արձակել քննչական մեկուսարանից, նա գլխավորել է կնոջ նախաձեռնող խումբը։
Սվետլանա Տիխանովսկայայի աջակցության պիկետների ժամանակ շատ մարդիկ դուրս են եկել իրենց ստորագրությունը թողնելու համար[7]։
Տիխանովսկին ձերբակալվել է Բելառուսի Հանրապետության քրեական օրենսգրքի մաս 1-ի 342-րդ հոդվածով։ Հունիսի 10-ին Գոմելի շրջանային դատարանում քննվել է Տիխանովսկու վերաքննիչ բողոքը։ Դատավորը, որը զբաղվում էր այդ գործով, չի բավարարել բողոքը։ Հունիսի 16-ին հայտնի է դարձել, որ Տիխանովսկու դեմ նոր քրեական գործ է հարուցվել Բելառուսի Հանրապետության քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածով[8]։
Սերգեյ Տիխանովսկին ծնվել է 1978 թվականի օգոստոսի 18-ին Գոմելում[9][10]։ Նա ավարտել է Գոմելի՝ Սկորինայի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը[11]։
Սերգեյը ձեռնարկատեր է։ Նրան է պատկանում «Կոմպաս» (բելառուս․՝ Компас) ստուդիան, որն աշխատում է տեսանյութերի նկարահանումների ոլորտում։ Այն աշխատում է Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի տարածքում[10][12][13]։ Նրանք որոշ հայտնի գովազդային հոլովակներ, ինչպես նաև Պրոպագանդա փոփ խմբի և շոումեն Ալեքսանդր Ռևվայի համար երաժշտական տեսահոլովակներ են նկարահանել[14]։ Վերջերս Տիխանովսկին քիչ ժամանակ է հատկացնում իր բիզնեսին[14]։ Պետական վիճակագրության դաշնային ծառայության տվյալներով՝ 2017 թվականի վերջին ընկերության շրջանառու ակտիվների գումարը շուրջ 13,2 միլիոն ռուսական ռուբլի է կազմել[15]։
Իր յություբյան ալիքը Տիխանովսկին ստեղծել է 2019 թվականի մարտի 11-ին[16]։ Իր բլոգում նա պատմում է Բելառուսի Հանրապետությունում կյանքի մասին։
2020 թվականի հունիսի 4-ին Տիխանովսկու ամառանոցում կատարված երրորդ խուզարկության ժամանակ՝ 900 հազար ԱՄՆ դոլար են գտել[17][18][19]։ Խուզարկությունը կատարվել է ցերեկվա ժամը 3-ից մինչև գիշերվա ժամը 3-ը[20][21]։ Այդ ընթացքում երեք բրիգադ է փոխվել։ Ամբողջ գումարը նույն վայրում չի եղել, գումարի մի մասը հայտնաբերվել է այլ վայրերում[21]։ Տիխանովսկու կինը՝ Սվետլանա Տիխանովսկայան, հայտարարել է, որ այդ փողերը կյանքում երբեք չի տեսել[22][23]։
Նախօրեին բլոգերի՝ Գոմելում գտնվող գրասենյակում խուզարկություն է տեղի ունեցել[24]։ Տիխանովսկու նկատմամբ հետաքննությունը վարում է Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի 3-րդ Գլխավոր վարչությունը[25]։
Հունիսի 4-ին խուզարկություն է կատարվել նաև Սերգեյ Տիխանովսկու 69-ամյա մոր բնակարանում[26][27]։
2020 թվականի մայիսի 7-ին իր յություբյան ալիքում Տիխանովսկին տեսանյութ է հրապարակել, որում պատմել է Բելառուսի Հանրապետության նախագահական ընտրարշավին մասնակցելու իր մտադրության մասին[28][29][30]։ Այս տեսանյութում նա պատմել է, թե ինչպես են իր կարծիքով կեղծում ձայները ընտրություններում, ինչպես նաև բելառուսական պաշտոնյաների ամենաթողության մասին։ Մայիսի 6-ին բլոգերին ձերբակալել և բանտարկել են ժամանակավոր կալանքի մեկուսարան[31][32][33]։ Սակայն ավելի ուշ նրան ազատ են արձակել[31][34][35][36]։ Նրա թիմի որոշ անդամներին նույնպես ձերբակալել են, սակայն ավելի ուշ նրանք ազատ են արձակել[37][38]։
Բելառուսի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է Սերգեյ Տիխանովսկու գրանցումն այն պատճառով, որ նրա ստորագրությունը փաստաթղթերում չի եղել[39][40]։ Դիմումների ներկայացման ավարտից մեկ ժամ առաջ իր փաստաթղթերը Բելառուսի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով նախաձեռնող խմբի գրանցման է ներկայացրել նրա կինը՝ Սվետլանա Տիխանովսկայան[41][42][43][44]։ Սերգեյն իր կնոջ նախաձեռնող խմբի ղեկավարն է[45][46]։ Մայիսի 29-ին Տիխանովսկին ձերբակալվել է ստորագրահավաքի պիկետի ժամանակ[47][48]։ Այն ժամանակ, երբ նա քայլում և խոսում էր մարդկանց հետ, մի կին հետևեց նրան, ինչից հետո երկխոսություն սկսեց նրա հետ։ Իր կողմնակիցների վարկածով՝ Սերգեյը չի ցանկացել շփվել այդ կնոջ հետ և պարզապես հեռացել է։ Դեպքի վայրից տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է վանում կնոջը[49]։ Պիկետի ժամանակ ստորագրահավաքի վայրի մոտ երկու ոստիկան է եղել։ Կինը ոստիկաններին բողոքել է, որ Սերգեյը հրաժարվել է պատասխանել իր հարցերին, ինչի հետևանքով ոստիկանությունը սկսել է Սերգեյի ձերբակալությունը[50]։ Այդ պահին ամբոխից մարդիկ սկսել են հրել ոստիկաններին Սերգեյից, և ոստիկաններից մեկն ընկել է ասֆալտի վրա[51][52]։ Պիկետի մասնակիցներից ոմանք փորձել են խանգարել ձերբակալվածներով միկրոավտոբուսի երթևեկմանն, ինչի հետևանքով ջարդել են դուռը[52]։ Այդ պիկետի արդյունքում Տիխանովսկին և ևս ինը մարդ ձերբակալվել են։ Հարուցվել է քրեական գործ՝ ներքին գործերի մարմինների աշխատակիցներին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ։ Հաջորդ օրը Սերգեյին և ևս յոթ մարդկանց տեղափոխել են Մինսկ[53]։ Տիխանովսկին, ինչպես նաև նրա կինը դա սադրանք են անվանել[54][55]։ Դրանից հետո change.org կայքում հանրագիր է հայտնվել՝ Սերգեյին ազատ արձակելու պահանջով[56][57]։
Եվրոպական միությունը պահանջում է անհապաղ ազատ արձակել Սերգեյ Տիխանովսկուն և նրա զինակիցներին։ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության մամլո քարտուղար Պետեր Ստանոն հայտարարել է․ «Իրադարձությունների զարգացումը Բելառուսում վերջին մի քանի օրվա ընթացքում լուրջ հարցեր է առաջացնում իշխանությունների կողմից մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պահպանման վերաբերյալ»[58][59]։ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը նույնպես միացել է Եվրոպական խորհրդարանի անդամների հայտարարությանը Սերգեյ Տիխանովսկու և նրա համախոհների անհապաղ ազատ արձակման մասին[60]։ Եթե իշխանությունները դա չանեն, նրանք սանկցիաներ են սահմանելու[61]։
Հունիսի 20-ին հայտնի է դարձել, որ Տիխանովսկին պատժախցում է մնալու մինչև հունիսի 26-ը[62][63][64][65]։ Այս մասին բլոգերի կինը պատմել Է Բելառուսի իրավական կենտրոններից մեկին[66][67][68][69]։ Ավելի ուշ՝ հունիսի 22-ին, հայտնի է դարձել, որ Տիխանովսկուё պատժախցում գտնվելու ժամկետը երկարացրել են։ Ինչպես հայտնել է Սերգեյի փաստաբանը, ժամկետը երկարացվել է ոչ պատշաճ մաքրման համար[70][71][72]։
Ինչպես հայտնի է դարձել հուլիսի 13-ին, Տիխանովսկին հերթական (երրորդ) անգամ հայտնվել է պատժախցում[73][74][75][76]։ Այս անգամ չսափրված լինելու համար[77][78]։ Տիխանովսկին գտնվում է պատժախցում հուլիսի 10-ից և պետք է այնտեղ մնա մինչև հուլիսի 14-ը[79]։
Ամուսնացած է Սվետլանա Տիխանովսկայայի հետ, նրանք երեխաներ ունեն։ Դատելով 2019 թվականի եկամուտների հայտարարագրից՝ երեխաներից մեկը հաշմանդամ է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.