From Wikipedia, the free encyclopedia
Սերժ Պերճ Քրքաշարյան (Գրքեաշարյան, Կրկեաշարյան, հունիսի 29, 1933[1], Բեյրութ, Լիբանան), հայազգի ֆիզքիմիկոս, դեղաբան։ Սորբոնի համալսարանի ֆիզքիմիական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1970)։ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (1998)։
Սերժ Պերճ Քրքաշարյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 29, 1933[1] (91 տարեկան) Բեյրութ, Լիբանան |
Մասնագիտություն | Դեղաբանական քիմիա |
Ալմա մատեր | Սորբոնի համալսարան |
Ինչով է հայտնի | Հիմնական աշխատությունները վերաբերում են օրգանական (ֆլավոնների, իզոֆլավանոնների և բնական ու սինթետիկ տարացիկլային այլ միացությունների պատրաստուկներ) և դեղաբանական (հակավիտամիններ, հակաալերգիկ ածանցյալներ և այլն) քիմիային, սիրտանոթային համակարգի և այլ հիվանդությունների բուժման համար օգտագործվող դեղամիջոցների սինթեզմանը |
Վիրաբույժ, վնասվածքաբան Հակոբ Կրկեաշարյանի եղբայրն է։
1958 թվականին ավարտել է Փարիզի (Սորբոն) համալսարանի դեղաբանության և 1961 թվականին՝ գիտությունների ֆակուլտետները, Կանադայի Արևմտյան Օնտարիոյի համալսարանի քիմիական բաժինը։ Բնակվում է Ֆրանսիայում։ 1970-1976 թվականներին եղել է Բեյրութի համալսարանի պրոֆեսոր, 1971-1978 թվականներին եղել է Բոստոնի համալսարանի բժշկական ֆակուլտետի դեկան և Բժշկական կենտրոնի տնօրեն, 1976 թվականից Փարիզի հարավային համալսարանի պրոֆեսոր, 1978 թվականից՝ Փարիզի Հարավի համալսարանի դեղաբանության ֆակուլտետի դեկան, միաժամանակ՝ «Դյուպյուռքեն» հիվանդանոցի դեղագործական ծառայության տնօրեն[2], 2001 թվականից՝ emeritus պրոֆեսոր։ 1983-1998 թթ. եղել է Փարիզի հիվանդանոցների դեղաբանության բաժանմունքի տնօրեն։ 1984 թվականից՝ Ֆրանսիայի, 1992 թվականից՝ Եվրոպական դեղամիջոցների գործակալությունների դեղաբանության, 1994 թվականից՝ Բրյուսելի եվրոպական հանձնաժողովի գիտական փորձագետ։ 1996 թվականից Ռուսաստանի բնական ԳԱ, 1997 թվականից՝ Ֆրանսիայի դեղաբանության ակադեմիայի թղթակից անդամ, 1994 թվականից՝ Երևանի պետական բժշկական համալսարանի և այլ համալսարանների պատվավոր դոկտոր[3]։
Աշխատանքները վերաբերում են դեղաբանության հարցերին։ Զբաղվել է երեք բենզիլ-քրոմոնների հակաալերգիկ, հակահիստամինային միացությունների սինթեզի հարցերով, որոնց հիման վրա Ֆրանսիայում արտադրվում են բազմաթիվ դեղանյութեր ու դրանց ածանցյալները։ 1994 թվականին կազմել է Ֆրանսիայում արտադրվող դեղանյութերի տեղեկատու։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.