From Wikipedia, the free encyclopedia
Սերմնավոր բույսեր, սպերմատոֆիտներ (լատին․՝ Spermatophyta), սերմ առաջացնող բարձրակարգ անութավոր բույսեր։ Դրանց են պատկանում մերկասերմերը (ներառյալ բազմաթիվ բրածո բույսեր) և ծածկասերմերը կամ ծաղկավոր բույսերը։ Բարձրակարգ բույսերի մյուս խմբերը՝ ռինիոֆիաները, մամռանմանները, գետնամուշկանմանները, ձիաձետազգիները, պսիլոֆիտները և պտերները սերմ չեն առաջացնում։ Սերմնավոր բույսերի (հատկապես ծածկասերմերի) գամետոֆիտը ռեդոկցված է։ Սերմնավոր բույսերն էվոլյուցիայի ընթացքում առաջացել են սպորավորներից։ Սերմերով բազմացող առաջին բույսերը եղել են սերմնավոր պտերները։ Սերմնավոր բույսերը մեծ դեր ունեն Երկրի բուսական ծածկույթի առաջացման, ինչպես նաև մարդու տնտեսական գործունեության պրոցեսում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 342)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերմնավոր բույսեր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերմնավոր բույսեր» հոդվածին։ |
Love, դու կարաս արտագրիի 😎😂🧠
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.