Սեր (ֆիլմ, 2012)
From Wikipedia, the free encyclopedia
Սեր (ֆր.՝ Amour), ֆրանսիական, գերմանական և ավստրիական գեղարվեստական ֆիլմ, ռեժիսոր Միխայել Հանեկեի կամերային դրաման, որի պրեմիերան տեղի է ունեցել 2012 թվականին՝ Կաննի 65-րդ կինոփառատոնի շրջանակներում. ֆիլմն արժանացել է կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե արմավենու ճյուղի»։ Ֆիլմի գլխավոր՝ ծեր ամուսինների դերերը կատարում են Ժան-Լուի Տրենտինյանը և Էմմանուել Ռիվան, իսկ նրանց դստեր՝ Եվայի դերում հանդես է գալիս Իզաբել Հյուպպերը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սեր (այլ կիրառումներ)
Երկիր | Ֆրանսիա[2] Գերմանիա[2] Ավստրիա[2] |
---|---|
Ժանր | դրամա[3][4][5][…] |
Թեմա | ծերություն |
Թվական | սեպտեմբերի 20, 2012[6], նոյեմբերի 1, 2012[7] և մայիսի 20, 2012[8] |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Միխայել Հանեկե[4][5][9][…] |
Պրոդյուսեր | Մարգարետ Մենեգոզ, Շտեֆան Արնդտ, Ֆայտ Հայդուշկա և Մայքլ Կաց |
Սցենարի հեղինակ | Միխայել Հանեկե |
Դերակատարներ | Ժան-Լուի Տրենտինյան[4][10][9][…], Էմանուել Ռիվա[10][9][11][…], Իզաբել Յուպպեր[10][9][11][…], Ալեքսանդր Տարո[9][11][12][…], Ուիլյամ Շիմել[12], Ռիտա Բլանկո[12], Ռամոն Ագիռե[12], Կառոլ Ֆրանկ[12], Damien Jouillerot?[12], Laurent Capelluto?[13][12], Դինարա Դրուկարովա[12] և Վալիդ Աֆկիր[12] |
Օպերատոր | Դարիուս Խոնջի |
Երաժշտություն | Ֆրանց Շուբերտ |
Մոնտաժ | Մոնիկա Վիլլի |
Պատմվածքի վայր | Փարիզ |
Կինոընկերություն | Canal+, France 3 և Les films du Losange |
Տևողություն | 127 րոպե |
Բյուջե | 8 900 000 $ |
Շահույթ | 29 900 000 $ |
Պաշտոնական կայքէջ |
Ֆիլմը չափազանց բարձր է գնահատվել կինոքննադատների կողմից՝ հիացմունք պատճառելով ոչ միայն նրանց, այլև սովորական հանդիսատեսին («Вести.ru»)[14]: «Օսկարի» 85-րդ մրցանակաբաշխության ժամանակ ֆիլմը հաղթեց «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում. ֆիլմը ներկայացված էր նաև «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսորական աշխատանք» և «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգերում[15]։ Ֆրանսիայում ֆիլմն արժանացավ հինգ «Սեզար» մրցանակի՝ հաղթելով նաև «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում։