Սթիվեն Սփիլբերգ
From Wikipedia, the free encyclopedia
Սթիվեն Սփիլբերգ (անգլ.՝ Steven Allan Spielberg, դեկտեմբերի 18, 1946(1946-12-18)[1][2][3][…], Ցինցինատի, Օհայո[4]), աշխարհահռչակ ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, համարվում է հոլիվուդյան կինոաշխարհի ամենահաջողակ ներկայացուցիչներից մեկը։
Արագ փաստեր Սթիվեն Սփիլբերգանգլ.՝ Steven Spielberg, Ծնվել է ...
Փակել
Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում ռեժիսորներից ամենաշատը նրա ֆիլմերն են՝ 5 ֆիլմ, իսկ Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում` 3 ֆիլմ։ Երեք անգամ արժանացել է Օսկարի, որից երկուսը՝ որպես լավագույն ռեժիսոր։
Նրա 20 ամենաշահութաբեր ֆիլմերը (200 միլիոն դոլլարից ավելի) ընդհանուր թվով աշխարհում հավաքել են 8,4 միլիարդ դոլարի եկամուտ։