Սթիվի Ուանդեր
From Wikipedia, the free encyclopedia
Սթիվի Ուանդեր (անգլ.՝ Stevie Wonder, ամբողջական անունը` Սթիվլենդ Հորդուեյ Մորիս, մայիսի 13, 1950(1950-05-13)[3][4][5][…], Սագինո, Միչիգան, ԱՄՆ[6]), ամերիկացի սոուլ երգիչ, կոմպոզիտոր, դաշնակահար, թմբկահար, երաժշտական պրոդյուսեր, հասարակական գործիչ[11], 20-րդ դարի երաժշտության վրա մեծ ազդեցություն է ունեցել։ Տառապում է կուրությամբ։ 25 անգամ Գրեմմի մրցանակակիր է եղել[12]։ Դասական սոուլի և առ-ընդ-բիի[13] հիմնադիրներից մեկը։ Սթիվին աշխարհում հայտնի վոկալիստներից մեկն է։ Նա միշտ ներառվում է «բոլոր ժամանակների լավագույն վոկալիստներ»-ի ցուցակում։ Ծնվելուց անմիջապես հետո կուրացել է։ 11 տարեկանում ստորագրել է իր առաջին ձայնագրման պայմանագիրը Motown Records-ի հետ և մինչ օրս շարունակում է ձայնագրել ու թողարկել երգեր։ Սթիվի Ուանդերը պահանջված երաժիշտ է՝ ունի 4 օկտավայի հասնող ձայնային դիապազոն և աներևակայելի բարդ վոկալային տեխնիկա, հրաշալի տիրապետում է ռոյալին[14][15]։ Սթիվի Ուանդերը լինելով կույր բացառիկ հաջողությունների է հասել երաժշտության ոլորտում։ Սթիվի Ուանդերը և Ռեյ Չարլզը աշխարհում առավել հայտնի և սիրված կույր երաժիշտներն են։
Սթիվի Ուանդեր | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Stevland Hardaway Morris |
Ի ծնե անուն | անգլ.՝ Stevland Hardaway Judkins[1] |
Նաև հայտնի է որպես | Stevie Wonder, Eivets Rednow[2], Little Stevie Wonder և El Toro Negro[2] |
Ծնվել է | մայիսի 13, 1950(1950-05-13)[3][4][5][…] (73 տարեկան) Սագինո, Միչիգան, ԱՄՆ[6] |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | ռիթմ էնդ բլյուզ, սոուլ, Ֆանկ[7], ջազ[8], բլյուզ և փոփ |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, երաժշտական պրոդյուսեր, երգիչ, դաշնակահար, կոմպոզիտոր, ստուդիական երաժիշտ, բանաստեղծ, վոկալիստ, երաժշտական գործիքավորող և թմբկահար |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | դաշնամուր[8], Շրթնահարմոն, վոկալ[8], Marcodi?[8], երաժշտական ստեղնաշար[8] և հարվածային գործիք[8] |
Լեյբլ | Motown |
Կրթություն | Michigan School for the Blind? |
Ամուսին | Syreeta Wright? |
Պարգևներ | |
Կայք | steviewonder.net |
Ստորագրություն | |
Stevie Wonder Վիքիպահեստում |
Սթիվի Ուանդերի մի քանի առավել հայտնի երգերը՝ «My Cherie Amour», «For Once in My Life», «Pastime Paradise», «Superstition», «Living For The City», «Skeletons», «All In Love Is Fair», «Sir Duke», «I Wish», «Isn't She Lovely»[16]: Ռուսաստանում առավել հայտնի է «I Just Called to Say I Love You» երգը[13]։ Առավել հայտնի ալբոմներ «դասական ժամանակահատվածում»` Characters, Innervisions և Songs in the Key of Life: Սթիվին ձայնագրել է ավելի քան 30 հիթեր և ԱՄՆ-ի աղյուսակներում հայտնվել թոփ տասնյակի շարքերում։ Գրել է 2000 և ավելի երգ[17] և ստացել ռեկորդային 25 Գրեմմի մրցանակ։ Ինչպես նաև պարգևատրվել է ռեկորդային նվաճումների համար[12]։ Նա հայտնի նաև որպես քաղաքական ակտիվիստ, այդ թվում 1980 թվականի իր քարոզարշավով[11]։ 2008 թվականին Billboard ամսագիրը հրապարակել է «Բոլոր ժամանակների 100 լավագույն արտիստներ»-ի ցուցակը, որտեղ Սթիվի Ուանդերը հինգերորդ տեղն է զբաղեցրել։
Սթիվի Ուանդերը մեր ժամանակների մեծագուն երաժիշտներից է[16]`
- 25 անգամ ստացել է Գրեմմի մրցանակ[12]
- Իր կարիերայի ընթացքում նա ձայնագրել է ավելի քան 30 ալբոմ
- մրցանակային դափնեկիր[18]
- Անունը հավերժացրել է «Ռոք ըն Ռոլի փառքի սրահ»-ում (1989 թվական)[19] և «Կոմպոզիտորների փառքի սրահ»-ում (1983 թվական)[20]։