Սթիվ Իրվին - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Սթիվ Իրվին.

Սթիվ Իրվին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սթիվ Իրվին
անգլ.՝ Steve Irwin
Ծնվել էփետրվարի 22, 1962(1962-02-22)[1][2][3]
ԾննդավայրUpper Ferntree Gully, Վիկտորիա
Մահացել էսեպտեմբերի 4, 2006(2006-09-04)[4][1][2][…] (44 տարեկան)
Մահվան վայրԲատ Ռիֆ, Քվինսլենդ
ԳերեզմանAustralia Zoo
Քաղաքացիություն
 Ավստրալիա
Մայրենի լեզուանգլերեն
ԵրկերThe Crocodile Hunter?
Մասնագիտությունսցենարիստ, հեռուստահաղորդավար, լրագրող, դերասան, բնապահպան, գործարար, ճանապարհորդ հետազոտող և հերպեսաբան
ԱմուսինԹերի Իրվին
Ծնողներհայր՝ Robert Irwin?, մայր՝ Lyn Irwin?
Պարգևներ և
մրցանակներ
Queensland Australian of the Year award? և Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ
ԵրեխաներRobert Irwin? և Բինդի Իրվին
Կայքcrocodilehunter.com
Ստորագրություն
Steve Irwin Վիքիպահեստում

Սթիվեն Ռոբերտ Իրվին, (անգլ.՝ Stephen Robert Irwin կամ պարզապես Սթիվեն Իրվին (անգլ.՝ Steve Irwin) փետրվարի 22, 1962(1962-02-22)[1][2][3], Upper Ferntree Gully, Վիկտորիա - սեպտեմբերի 4, 2006(2006-09-04)[4][1][2][…], Բատ Ռիֆ, Քվինսլենդ), հայտնի ավստալիացի բնագետ, հեռուստալրագրող և բնության մասին բազմաթիվ կինոնկարների հեղինակ, որոնցից են՝ «The Crocodile Hunter» («Կոկորդիլոսների որսորդը»), «Crok Files», «The Crocodile Hunter Diaries» («Կոկորդիլոսների որսորդի օրագիրը»)։ Եղել է Քուինսլենդի Բիրվա քաղաքի «Ավստրալիայի գազանանոցի» նախկին տնօրենը այսինքն սեփականտերը։

Կենսագրություն

Սթիվը մանուկ հասակից կոկորդիլոսներ էր որսում իր ծնողներին պատկանող Քուինսլենդի սողունների գազանանոցի համար։ 1991 թվականից Իրվինը շարունակում է ընտանեկան բիզնեսը և շուտով նկարահանում է «Կոկորդիլոսների որսորդը» (անգլ.՝ Crocodile Hunter) կինոնկարի առաջին սերիաները, որ աշխարհով մեկ հայտնի դարձավ։ Նույն թվականին Իրվինը պարգևատրվեց ավստրալիական զբոսաշրջիկությունը խթանելու, Կանաչ մայրցամաքի ու վայրի բնության մասին կինոնկարներ ստեղծելու և «Ավստրալիայի գազանանոցը» հիմնելու համար։

Բազմաթիվ անգամ Իրվինի կյանքը մազից է կախված եղել։ Նա բազմաթիվ վերքեր ուներ, որոնք ստացել էր վայրի կենդանիների հետ շփվելուց։

Զոհվել է 2006 թվականի սեպտեմբերի 6-ին հերթական հեռուստաֆիլմի նկարանման ժամանակ՝ կատվաձուկը մահացու էլեկտրական հոսանքի հարվածել է Սթիվեն Իրվինի սրտին[5]։

Ֆիլմագրություն

Տարի Ֆիլմ Դեր Այլ
1997-2004 Կոկորդիլոսների որսորդը Ինքն իրեն
1999-2000 Կրոկ Նիշքեր Ինքն իրեն
2001 Դոկտոր Դուլիթլ 2 Ինքն իրեն Էպիզոդիկ դեր
2002 Որսորդների գաղտնիքներ Ինքն իրեն Один эпизод
2002 Կոկորդիլոսների որսորդը․ Հանդիպակաց ընքացք Ինրն իրեն
2004 Հրաշալի ծնողները
2006 Փախիր Ծովափիղ (ձայն)
2007 Մահացու օվկիանոս Ինքն իրեն Հատուկ թողարկում (թողարկվել է մահվանից հետո), Ի հիշատակ

Հետաքրքիր փաստեր

  • Ի պատիվ Սթիվ Իրվինի անվանված է Ծովային ֆաունայի պահպանման ընկերության նավերից մեկը։ MY Steve Irwin[6].
  • 2009 թվականին Իրվինի անունով կոչվեց հազվագյուտ տրոպիկական լեռնային խխունջ։Crikey steveirwini Stanisic, 2009.
  • Իրվինի Էսլեյ կրիան (անգլ.՝ Elseya irwini) անվանվել է իր «համահետազոտողի» պատվին։ 1997 թվականին կենդանուն բռնել էր Իրվինի հայրը։ Մինչ այդ հետազոտողները այդպիսի կրիա դեռ չէին տեսել։
  • Սթիվի դուստրը՝ Բինդի Սյու Իրվինը իր անունը ստացել է Իրվինի սիրելի կոկորդիլոսի անունից, որը «Կոկորդիլոսների որսորդը» (անգլ.՝ Crocodile Hunter) (1996) կինոնկարի դերասաններից էր։
  • Իրվինը քննադատության է ենթարկվել PETA (Կենդանիներին լավ վերաբերվելող մարդիկ) կազմակերպությունից։ Կասզմակերպության փոխնախագահ Դեն Մեթյուսը Իրվինի մահը հետևյալ կերպ է մեկնաբանել՝
Զարմանալի չէ, որ Սթիվեն Իրվինը զոհվեց, կենդանիներին հրահրելուց նաև վայրի կենդանու հրահրմամբ։ Նա կարիերա արեց վայրի կենդանիներին ջղայնացնելով կամ զայրացնելով և վախեցնելով։
- Դեն Մեթյուս[7]

Տես նաև

  • Սառցե շրջանի մարդը (անգլ.՝ Prehistoric Ice Man) - 218-րդ սերիա՝ South Park, նվիրված է Իրվինին։
  • Դժոխքը երրի վրա 2006 - «South Park» սերիա, որտեղ հայտնվում է Իրվինը։

Ծանոթագրություններ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Սթիվ Իրվին
Listen to this article