Սթիվ Մարտին
From Wikipedia, the free encyclopedia
Սթիվեն Գլեն «Սթիվ» Մարտին (անգլ.՝ Stephen Glenn «Steve» Martin, օգոստոսի 14, 1945(1945-08-14)[2][3][4][…], Ուեյկո, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի դերասան, կատակերգու, գրող, երաժիշտ, կոմպոզիտոր և պրոդյուսեր։ Մեծ ճանաչում է ձեռք բերել «Անուղղելի խաբեբաները» և «Վարդագույն ընձառյուծ» ֆիլմերում դերակատարումներով հանդես գալու շնորհիվ։
Սթիվ Մարտին անգլ.՝ Steve Martin | |
---|---|
Հասակը | 183 սմ[1] |
Ծնվել է | օգոստոսի 14, 1945(1945-08-14)[2][3][4][…] (78 տարեկան) |
Ծննդավայր | Ուեյկո, Տեխաս, ԱՄՆ |
Կրթություն | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան, Կալիֆորնիայի պետական համալսարան, Լոնգ Բիչ, Garden Grove High School?, Santa Ana College? և Rancho Alamitos High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | բապտիստություն |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան, կատակերգու, փողոցային կատարող, կինոպրոդյուսեր, երաժիշտ, գրող, բանջոյիստ, դրամատուրգ, սցենարիստ, հնչյունավորող, կատարող և արվեստի կոլեկցիոներ |
Ժանրեր | բլյուգրաս |
Ամուսին(ներ) | Anne Stringfield? |
Երեխա(ներ) | Mary A. Martin? |
Պարգևներ և մրցանակներ | |
IMDb | ID 0000188 |
ԿինոՊոիսկ | ID 25673 |
stevemartin.com | |
Իր երկարատև ու բեղմնավոր ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակել է հինգ «Գրեմմի», մեկական «Էմմի» և «Օսկար» մրցանակներ[6]։ Բացի այդ, արժանացել է Մարկ Տվենի անվան մրցանակի, Քենեդու կենտրոնի պատվո պարգևի, ամերիկյան կինոինստիտուտի մրցանակի՝ ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում ձեռք բերած նվաճումների համար։ 2004 թվականին ամերիկյան Comedy Central հեռուստաալիքը Սթիվ Մարտինին վեցերորդ տեղն է հատկացրել իր կազմած «100 մեծագույն սթենդ-ափ կատակերգուներ» ցանկում[7]։
Մարտինը համբավվել է նաև որպես բանաստեղծությունների, կատակերգության, այլ գրքերի հեղինակ և երաժիշտ։ 2009 թվականին նրա թողարկած առաջին երաժշտական մենակատարային ալբոմը, որը կրում է The Crow: New Songs for the 5-String Banjo խորագիրը, «Գրեմմի» մրցանակի է արժանացել՝ որպես լավագույն բլյուգրաս ալբոմ[8]։