Սիբա-ինու
From Wikipedia, the free encyclopedia
Սիբա-ինու, կամ սիբա-քեն (ճապ.՝ 柴犬), որսորդական շների ցեղատեսակ, որը բնակվում է ճապոնական Հոնսյու կղզում[1]։ Ճապոնական ծագում ունեցող վեց ցեղատեսակներից ամենափոքրամարմինն է։ 1936 թվականին հայտարարվել է Ճապոնիայի ազգային սեփականություն[4], որտեղ այդ շների հիմնական գլխաքանակը գտնվում է գյուղերում[5]։
Արագ փաստեր Սիբա-իբու, Տեսակ ...
Սիբա-իբու | |
---|---|
Տեսակ | շան ցեղատեսակ |
Այլ անուններ | սիբա-քեն փոքրիկ ճապոնական շուն, ճապոնական գաճաճ[1][2] |
Մականուններ | սիբա[3] |
Բնաշխարհ | Ճապոնիա |
Առանձնահատկություններ | |
Զանգված արու | 10-13 կիլոգրամ |
Զանգված էգ | 7-9 կիլոգրամ |
Հասակ արու | 39,5 ± 1,5 սանտիմետր |
Հասակ էգ | 36,5 ± 1,5 սանտիմետր |
Մորթի | խիտ, կարճ, սեղմ |
Գույն | շիկակարմիր, սև-բծավոր, քնջութի գույն, սպիտակ |
Կյանքի տևողություն | 12-15 |
Կյանքի տևողություն | 12-15 |
Դասակարգում և տեսականմուշ | |
FCI | Բաժին #257 http://www.fci.be/Nomenclature/Standards/257g05-en.pdf |
Շուն (Canis lupus familiaris) |
Փակել
Սիբան պատկանում է հնագույն ցեղատեսակերին։ Նրա նախնիները այնպիսի շներ էին, որոնք օգտագործվում էին փետրավոր որսամիս տվող կենդանիների, ինչպես նաև արջի, եղնիկի և վարազի որսի համար[5]։ Խաչասերելով դրանք իրար մեջ՝ կենտրոնացել ու ամրացել են որսորդության ցանկալի որակները։