Սիգիևի
From Wikipedia, the free encyclopedia
Սիգիևի[1][2] (մալթայերեն՝ Is-Siġġiewi, անվանվում է նաև Città Ferdinand, պատմական անվանումը՝ Siggeui[3]), քաղաք Մալթայի հարավային շրջանում[4]։ Զբաղեցրած տարածքի ընդարձակությամբ երրորդն է հանրապետությունում՝ Ռաբաթից ու Մելիեայից հետո։ Ընկած է սարահարթի վրա, մայրաքաղաք Վալետայից 10 և նախկին մայրաքաղաք Մդինայից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորությամբ։ 2014 թվականի մարտի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 8.367[5]:
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Սիգիևի | |||||
| |||||
Երկիր | Մալթա | ||||
Մակերես | 19,9 կմ² | ||||
ԲԾՄ | 130 մետր | ||||
Բնակչություն | 8721 մարդ (հունվար 2019) | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | SĠW | ||||
Պաշտոնական կայք | siggiewi.gov.mt | ||||
| |||||
Փակել
Տասնամյակներ շարունակ քաղաքի բնակչության հիմնական զբաղմունքը եղել է հողագործությունը. մշակել են բնակավայրի շրջակա դաշտերը։ 1993 թվականին քաղաքն ընդունել է մի նոր կարգախոս՝ Labore et Virtute (Աշխատանք և առաքինություն)[6]։