From Wikipedia, the free encyclopedia
Սիգուրդ Էվենսմու (նորվ.՝ Sigurd Evensmo, փետրվարի 14, 1912[1], Համար, Հեդմարկ, Նորվեգիա[2] - հոկտեմբերի 17, 1978[1], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի արձակագիր, դրամատուրգ, սցենարիստ, լրագրող, քննադատ և հրապարակախոս։
Սիգուրդ Էվենսմու | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 14, 1912[1] |
Ծննդավայր | Համար, Հեդմարկ, Նորվեգիա[2] |
Վախճանվել է | հոկտեմբերի 17, 1978[1] (66 տարեկան) |
Վախճանի վայր | Օսլո, Նորվեգիա |
Գերեզման | Bekkelaget graveyard[3] |
Մասնագիտություն | սցենարիստ, լրագրող և գրող |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Կրթություն | Օսլոյի համալսարան և Hamar Cathedral School? |
Պարգևներ | |
Ամուսին | Randi Evensmo? |
Զավակներ | Jan Evensmo? |
Sigurd Evensmo Վիքիպահեստում |
Սիգուրդ Էվենսմուն ծնվել է 1912 թվականի փետրվարի 14-ին նորվեգական Համար քաղաքում։ Հայրը երկաթուղային համակարգի ծառայող էր։ Դպրոցն ավարտելուց հետո ապագա արձակագիրը ընդունվում է Օսլոյի համալսարան։ Հընթացս համալսարանում սովորելուն, Սիգուրդ Էվենսմուն մասնակցում է ուսանողական սոցիալ-դեմոկրատական և կոմունիստական շարժմանը Նորվեգիայում։ Համագործակցել է «Mot Dag» տեղական ամսագրի հետ, հետո դառնում է Նորվեգական բանվորական կուսակցության ակտիվիստ։
1930 թվականին Սիգուրդ Էվենսմուն զբաղվում է լրագրողական գործով։ Համագործակցել է մի շարք լրագրերի և ամսագրերի հետ, որոնք հիմնականում բանվոր դասակարգին էին վերաբերում. այդ ամսագրերից են ըստ մասնավորի՝ «Arbeiderbladet» և «Fremtiden»:
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու ժամանակ դառնում է հետևողական հակաֆաշիստ և հումանիստ։ Ֆաշիստական Գերմանիայի կողմից Նորվեգիայի օկուպացիայի ժամանակ Սիգուրդ Էվենսմուն մասնակցում է Դիմադրության շարժմանը։ Այդ ընթացքում նրա ջանքերով լույս է ընծայվում «Bulletin» («Բյուլետեններ») լրագիրը։ 1942 թվականին Սիգուրդ Էվենսմուն ձերբակալվում և ազատազրկվում է քսաներկու ամսով ու ուղարկվում համակենտրոնացման ճամբար[4]։
Պատերազմի ավարտից հետո իրեն լիովին նվիրում է գրականությանն ու լրագրությանը։ 1953 թ.-ից 1959 թվականներին «Orientaring» թերթի գլխավոր խմբագիրն ու հրատարակիչն էր։
1952 թվականից մինչև 1975 թվականը Սիգուրդ Էվենսմուն Նորվեգիայի կինեմատոգրաֆիայում աշխատեց որպես գրաքննիչ։
Սիգուրդ Էվենսմուն իր մահկանացուն կնքեց վաթսունվեց տարեկան հասակում՝ 1978 թվականի հոկտեմբերի 17-ին մայրաքաղաք Օսլոյում։
Սիգուրդ Էվենսմուն դրամատիկ ստեղծագործությունների ու արձակ շարքի հեղինակ է։ Գրել է նաև մեծ թվով սցենարներ ֆիլմերի համար, ինչպես նաև կինեմատոգրաֆիային նվիրված հոդվածներ։
Որպես դրամատուրգ նրա դեբյուտը տեղի է ունեցել 1934 թվականին «Կոնֆլիկտ» («Konflikt») պիեսով։
1945 թվականին ռազմական գործողությունների տպավորությունների ներքո գրում է «Փախստականներ» («Englandsfarere», 1945) վեպը, որը համարվում է Նորվեգիայի Դիմադրության շարժմանը նվիրված լավագույն ստեղծագործություններից մեկը։ Վեպը նվիրված է տարբեր դասակարգի մարդկանց ճակատագրին։
Սիգուրդ Էվենսմուի «Սահման» («Grenseland», 1947), «Չղջիկներ» («Flaggermusene», 1949) և «Դեպի տուն» («Hjemover», 1951) եռագրությունը Նորվեգիայի 1930-1940-ական թվականների սոցիալական պատմությանը նվիրված յուրօրինակ ստեղծագործությունների շարք է։ Եռագրությունում գրողը ներկայացնում է միջազգային նորությունները. այս եռագրության շնորհիվ նրան շնորհում են Նորվեգական քննադատների ասոցիացիայի մրցանակ։ Ավելի ուշ, այս գրքերի մոտիվներով նկարահանվում է հեռուստասերիալ։
Սիգուրդ Էվենսմուն համարվում է առաջին նորվեգացի գիտաֆանտաստիկ հակառազմական «Զրոյական տարվա հանելուկը» («Gåten fra år null», 1957) գրքի հեղինակը։ Այստեղ ներկայացում են այն դեպքերը, երբ Երկիրը ենթարկվել է միջուկային աղետի։ «Աֆրիկացիները» («Afrikaneren», 1965) սցենարով գրողը պայքարել է ռասայական խտրականության դեմ։ Դրանից հետո գրողը թղթին է հանձնել էլի գիտաֆանտաստիկ վեպեր, այդ թվում՝ «Femten døgn med Gordona» և "Miraklet på Blinder"n:
1967 թվականին Սիգուրդ Էվենսմուն հրապարակել է «Մեծ տիվոլներ։ Նորվեգիայի կինոն 7 տարիների ընթացքում» («Det store tivoli. Film og kino i Norge gjennom 70 år») գիրքը՝ առաջին գիրքը, որը վերաբերում էր նորվեգական կինեմատոգրաֆիայի պատմությանը։
«Խոշտանգումները ֆիլմերում» («Vold i filmene», 1969) գրքում հեղինակը պայքարում է սարսափ ֆիլմերի դեմ։
Ա. Բրիհմանի հետ համատեղ լույս ընծայեցին «Նորվեգացի գրողները Երկրորդ համաշխարհային պատերազմում» («Norske forfattere i krig og fred», 1968) գիրքը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.