Սիլվերսան Փիքապս
From Wikipedia, the free encyclopedia
Silversun Pickups (Սիլվերսան Փիքապս), ալտերնատիվ ռոք, ինդի ռոք, շուգեյզ նվագող ամերիկյան խումբ Լոս Անջելես քաղաքում։ Կազմավորվել է 2002 թվականին։ Ներկայում բաղկացած է չորս հիմնական անդամներից՝ Բրայան Աուբերտ (Brian Aubert)` կիթառ, վոկալ, Նիկկի Մոննինգեր (Nikki Monninger)` բաս կիթառ, վոկալ, Քրիսթոֆեր Գուանլաո (Christopher Guanlao)` հարվածայիններ, Ջո Լեսթեր (Joe Lester)` դաշնամուր։
Արագ փաստեր Սիլվերսան Փիքապս, Հիմնական տվյալներ ...
Սիլվերսան Փիքապս | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Լոս Անջելես, Միացյալ Նահանգներ |
Ժանրեր | Ալտերնատիվ ռոք, ինդի ռոք, դրիմ փոփ, շուգեյզ |
Գործունեություն | 2002–ներկա |
Լեյբլ | Dangerbird |
Կայք | silversunpickups.com |
Անդամներ | |
Բրայան Աուբերտ Նիկկի Մոննինգեր Քրիսթոֆեր Գուանլաո Ջո Լեսթեր | |
Նախկին անդամներ | |
Էլվիրա Գոնզալեզ Ջեք Քեննեդի | |
Silversun Pickups Վիքիպահեստում |
Փակել
Խմբի դեբյուտային մինի ալբոմը՝ Pikul-ը, թողարկվել է 2005 թվականին, առաջին ամբողջական ալբոմը՝ Carnavas-ը՝ 2006 թվականի հուլիսի 26-ին։ Երկրորդ ստուդիական ալբոմը՝ Swoon-ը, թողարկել են 2009 թվականի ապրիլի 14-ին։ Խմբի թվով երրորդ ալբոմը՝ Neck Of The Woods-ը, թողարկվել է 2012 թվականի մայիսի 8-ին։