From Wikipedia, the free encyclopedia
Սիլվիա Աձոնի (իտալ.՝ Silvia Azzoni, նոյեմբերի 3, 1973, Թուրին, Իտալիա), բալետի իտալացի պարուհի, որը որպես գլխավոր պարուհի հանդես է գալիս «Համբուրգի բալետ» բալետային թատերախմբում։
Ուշադրություն։ Հոդվածը պարունակում է չթարգմանված բաժիններ կամ հատվածներ։ Ոչ հայերեն հատված(ներ)ը անհրաժեշտ է թարգմանել կամ հեռացնել, հակառակ դեպքում հոդվածը կամ տվյալ բաժինը ենթակա է ջնջման։ |
Սիլվիա Աձոնի | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 3, 1973 (50 տարեկան) |
Ծննդավայր | Թուրին, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | բալետի պարող |
Աշխատավայր | Համբուրգի բալետ |
Ամուսին | Ալեքսանդր Ռյաբկո |
Աձոնին ծնվել է Իտալիայում։ Սովորել է իր հայրենի քաղաքի բալետի դպրոցում, իսկ ավելի ուշ՝ Գերմանիայի «Համբուրգի բալետում»[1]։
1993 թվականին Սիլիվիան միացել է «Համբուրգի բալետին», 3 տարի անց դարձել մենակատար։ 2011 թվականին նշանակվել է թատերախմբի գլխավոր պարուհի։ Նա հեղինակային դերեր է ունեցել Ջոն Նոյմայերի ստեղծագործություններում, ինչպիսիք են «Օլգա Պրեոբրաժենսկայան Նիժինսկիում», «Աշենբախի հայեցակարգը», «Մահը Վենետիկում» և «Հրեշտակի Սուրբծննդյան օրատորիան»։ Բալերինայի ռեպերտուարներում են գտնվում նաև Ֆրեդերիկ Աշտոնի, Ջորջ Բալանչինի, Մաց Էկի և Քրիստոֆեր Ուիլդոնի ստեղծագործությունները։ Որպես հյուր արտիստ՝ պարել է Գերմանիայում, Ռուսաստանում, Լեհաստանում, Իտալիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Թայվանում, Ավստրալիայում և Ավստրիայում։ Մասնակցել է Ալեսանդրա Ֆերիի, Ռոբերտո Բոլլեի և Մանուել Լեգրիսի գալա համերգներին, ինչպես նաև հանդես է եկել «Թագավորական բալետում»։ Բացի այդ, Իտալիայում անց է կացրել «Սիլվիա և ընկերներ» գալա համերգը[2]։
«Համբուրգի բալետում» Աձոնիի ռեպերտուարը ներառում է․[2]
Աղբյուր․[2]
Ամուսնացել է Ալեքսանդր Ռյաբկոյի հետ, որը նույնպես բալետի պարող է[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.