Սիմոնա դը Բովուար (ֆր.՝Simone de Beauvoir, հունվարի 9, 1908(1908-01-09)[1], Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ - ապրիլի 14, 1986(1986-04-14)[1][2], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[3]ևՓարիզ[4]), ֆրանսիացի գրող, էկզիստենցիալիստ փիլիսոփա, քաղաքական ակտիվիստ, ֆեմինիստական շարժման գաղափարախոս։ Չնայած՝ իրեն փիլիսոփա չի համարել, ունեցել է մեծ ազդեցություն ֆեմինիստական գաղափարախոսության վրա։ Սիմոնա դը Բովուարը գրել է վեպեր, էսսեներ, կենսագրություններ, մենագրություններ և ինքնակենսագրություններ՝ փիլիսոփայության, քաղաքականության և սոցիալական խնդիրների մասին։ Նա հայտնի է դարձել 1949թ․-ին տպագրված «Երկրորդ Սեռը» քննախոսության համար, որտեղ Սիմոնա դը Բովուարը ներկայացնում է կանանց անհավասարության հիմնախնդիրը և ստեղծում ֆեմինիզմի հիմնասյունը։ Հայտնի են նաև նրա «Նա եկել է, որ մնա» և «Մանդարիններ» վեպերը։ Ունեցել է բաց հարաբերություններ ֆրանսիացի փիլիսոփա Ժան Պոլ Սարտրիի հետ, ինչը ևս նրա վրա ուշադրություն է գրավել։
Արագ փաստեր Սիմոնա դը Բովուարֆր.՝ Simone de Beauvoir, Ծննդյան անուն ...