Սիմոնե Բայլս
From Wikipedia, the free encyclopedia
Սիմոնե Բայլս (անգլ.՝ Simone Arianne Biles, մարտի 14, 1997(1997-03-14)[1][2][3][…], Կոլումբուս), ամերիկացի սպորտային մարմնամարզուհի։ Համարվում է մարմնամարզության ողջ պատմության մեջ աշխարհի լավագույն մարզուհիներից մեկը և նույնիսկ հռչակվել է բոլոր ժամանակների մեծագույն մարմնամարզուհիներից մեկը (one of the greatest and most dominant gymnasts of all time)[9]: Նա 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի քառակի, աշխարհի առաջնությունների 19-ակի չեմպիոնուհի է, այդ թվում՝ բացարձակ առաջնության 5-ակի հաղթող (2013, 2014[10][11], 2015, 2018, 2019 թթ.): Բայլսը 3 անգամ արժանացել է «Ամերիկայի չեմպիոն» մրցանակին (2013, 2014 և 2015 թթ.), դարձել է աշխարհի չեմպիոն երկու անգամ «գետնային վարժություններ» մարզագործիքի վրա (2013, 2014) և մեկ անգամ «գերան» մարզագործիքի վրա (2014), իսկ 2014 թ. խմբի անդամների հետ արժանացել է ոսկե մեդալի «Աշխարհի սպորտային մարմնամարզության առաջնություն»-ում[12]։ Նա առաջին աֆրո-ամերիկացին է, որը դարձել է Ամերիկայի չեմպիոն՝ բոլոր չորս մարզագործիքների վրա։
Սիմոնե Բայլս | |
---|---|
Ծնվել է | մարտի 14, 1997(1997-03-14)[1][2][3][…] (27 տարեկան) |
Ծննդավայր | Կոլումբուս |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Բելիզ[4] |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Մայրենի լեզու | ամերիկյան անգլերեն |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[5][6] |
Մասնագիտություն | սպորտային մարմնամարզիկ |
Ամուսին | Jonathan Owens?[7] |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | simonebiles.com |
Simone Biles Վիքիպահեստում |