Սիմոն Ուշակով
From Wikipedia, the free encyclopedia
Սիմոն Ֆեոդորովիչ Ուշակով (Պիմեն) (մոտ 1626[1][2][2][…], Մոսկվա, Ռուսական թագավորություն[3] - հունիսի 25, 1686(1686-06-25), Մոսկվա, Ռուսական թագավորություն), ռուս նկարիչ։ 1664 թվականից՝ Զինապալատի սրբանկարիչ, սրբանկարչական արվեստանոցի ղեկավար։ Մոսկվայի Կրեմլում նկարել է սրբապատկերներ, պարսունաներ, մանրանկարներ, ֆրեսկոներ և ղեկավարել Արխանգելսկի և Ուսպենսկի տաճարների (1669), Գրանովիտայա պալատի (1668) որմնանկարազարդումները, գծագրել է աշխարհագրական քարտեզներ և նախագծեր, փորագրիչների համար ստեղծել գծանկարներ, ինքն էլ զբաղվել է օֆորտով («Մահացու յոթ մեղք», 1665)։ Ուշակովը եղել է XVII դարի 3-րդ քառորդի ռուս գեղանկարչության ռեֆորմատորը, օգտագործելով ավանդական պատկերագրական սխեմաները՝ նա ձգտել է լուսաստվերով ձևի արտահայտման, անցումների մեղմության, սրբերի դիմապատկերների ծավալայնության, դըրանց ռեալության («Երրորդություն», 1671, Ռուսական թանգարան, Լենինգրադ, «Վլադիմիրյան Տիրամայր», 1668, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա)։ Սրբանկարչության մասին իր տրակտատում (մոտ 1666) Ուշակովը արծարծել է սրբերի դիմապատկերների կենսական ճշմարտացիության խնդիրը։
Սիմոն Ուշակով | |
---|---|
Ծնվել է | մոտ 1626[1][2][2][…] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական թագավորություն[3] |
Վախճանվել է | հունիսի 25, 1686(1686-06-25) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսական թագավորություն |
Քաղաքացիություն | Ռուսական թագավորություն |
Մասնագիտություն | նկարիչ և սրբանկարիչ |
Ժանր | Սրբանկարչութիւն |
Թեմաներ | սրբապատկեր[4] |
Աշակերտներ | Mikhail Ivanov Milyutin? և Georgy Zinovyev? |
Simon Ushakov Վիքիպահեստում |