Սիմոն դը Մոնֆոր
From Wikipedia, the free encyclopedia
Սիմոն դը Մոնֆոր, Լեսթերի 6-րդ կոմս (մայիսի 23, 1208, Մոնֆոր Լամորի, Ֆրանսիայի թագավորություն - օգոստոսի 4, 1265, Իվշեմ, Worcestershire, Անգլիայի թագավորություն), որոշ աղբյուրներում նշում են Սիմոն V դը Մոնֆոր, որպեսզի տարբերեն նրան նույնանուն ազգականներից, եղել է ազնվական ֆրանսիական սերմամբ և Անգլիական պերության անդամ, ով գլխավորել է բարոններին ընդդեմ Անգլիայի թագավոր Հենրի III-ի իշխանության, որն իր կիզակետին հասավ Երկորդ բարոնական պատերազմի ժամանակ։ Թագավորական ուժերի դեմ մի քանի սկզբնական հաղթանակներից հետո նա դե ֆակտո դարձավ երկրի ղեկավար[3] և մեծ դեր ունեցավ Անգլիայի սահմանադրական զարգացման մեջ։
Սիմոն դը Մոնֆոր ֆր.՝ Simon V de Montfort | |
---|---|
Ծնվել է | մայիսի 23, 1208 |
Ծննդավայր | Մոնֆոր Լամորի, Ֆրանսիայի թագավորություն |
Մահացել է | օգոստոսի 4, 1265 (57 տարեկան) |
Մահվան վայր | Իվշեմ, Worcestershire, Անգլիայի թագավորություն |
Գերեզման | Evesham Abbey |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Eleanor of Leicester?[1] |
Ծնողներ | հայր՝ Simon de Montfort, 5th Earl of Leicester?, մայր՝ Alix de Montmorency? |
Զբաղեցրած պաշտոններ | Lord High Steward? |
Երեխաներ | Eleanor de Montfort?, Henry de Montfort?, Guy de Montfort, Count of Nola?[2], Amaury de Montfort, Canon of York?[2], Simon VI de Montfort?, Peter de Montfort?[2] և Richard de Montfort?[2] |
Simon V of Montfort Վիքիպահեստում |
Իր կառավարման ընթացքում Մոնֆորը հրավիրեց երկու նշանավոր խորհրդարաններ։ Առաջինը կրճատեց թագավորի անսահմանափակ իշխանությունը, իսկ երկրորդը ներառում էր քաղաքների հասարակ բնակչությունը[3]։ Այս պատճառով Մոնֆորը այսօր համարվում է ժամանակակից խորհրդարանական ժողովրդավարության հիմնադիրներից մեկը[4]։ Որպես Լեսթերի կոմս նա վտարեց հրեաներին քաղաքից և որպես երկրի ղեկավար չեղարկեց հրեաներին նկատմամբ պարտավորությունները։ Լոնդոնում և Վորքեսթերում տեղի ունեցած դեպքերի պատճառով տեղի ունեցան ջարդեր[5][6]։ Դրանից ուղիղ մեկ տարի անց Մոնֆորը սպանվեց թագավորական զորքերի կողմից Իվեշամի ճակատամարտում[3]։