Սիմոն վան դեր Մեեր
From Wikipedia, the free encyclopedia
Սիմոն վան դեր Մեեր (հոլ.՝ Simon van der Meer, նոյեմբերի 24, 1925(1925-11-24)[1][2][3][…], Հաագա, Նիդերլանդներ[4] - մարտի 4, 2011(2011-03-04)[2][5][6][…], Ժնև, Շվեյցարիա[11]), նիդերլանդացի ֆիզիկոս, ստացել է ֆիզիկայի ասպարեզում 1984 թվականի Նոբելյան մրցանակ, համատեղ Կառլո Ռուբիայի հետ թույլ փոխազդեցությունների կրող W և Z դաշտերի քվանտների հայտնաբերմանն ուղղված նախագծում հսկայական ներդրման համար[12][13]։
Սիմոն վան դեր Մեեր հոլ.՝ Simon van der Meer | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 24, 1925(1925-11-24)[1][2][3][…] Հաագա, Նիդերլանդներ[4] |
Մահացել է | մարտի 4, 2011(2011-03-04)[2][5][6][…] (85 տարեկան) Ժնև, Շվեյցարիա բնական մահով |
Բնակության վայր(եր) | Հաագա |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն |
Մասնագիտություն | ֆիզիկոս և գյուտարար |
Հաստատություն(ներ) | CERN և Ֆիլիփս |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Եվրոպական ակադեմիա[7] և Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա |
Ալմա մատեր | Դելֆտի տեխնիկական համալսարան և Christelijk Gymnasium Sorghvliet? |
Տիրապետում է լեզուներին | հոլանդերեն և ֆրանսերեն |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Catharina M. Koopman? |
Simon van der Meer Վիքիպահեստում |
Վան դեր Մեերը հայտնաբերել է արագացուցիչներում ճառագայթների ստոխաստիկ սառեցման մեթոդ, որը թույլ տվեց հայտնաբերել W- և Z-բոզոններ ՑԵՌՆի SPS կոլայդերի վրա UA1 գիտափորձի ընթացքում, որն անց էր կացվում Կառլո Ռուբիայի ղեկավարության տակ[14]։
Վան դեր Մեերը հանդիսանում է Նիդերլանդական թագավորական գիտությունների ակադեմիայի անդամ 1984 թվականից[15], ինչպես նաև Միջազգային գիտությունների ակադեմիայի անդամ։