From Wikipedia, the free encyclopedia
Դմիտրի Շոստակովիչի յոթերորդ սիմֆոնիան մի վսեմ դյուցազներգություն է սովետական ժողովրդի հայրենասիրության, ուժեղ կամքի և հերոսության մասին։ 1941 թվականի Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրերից Շոստակովիչը ցանկանում էր ֆաշիզմի դեմ մղվող պատերազմին նվիրված մի ստեղծագործություն գրել[2][3] ։ Թշնամու կողմից շրջափակված Լենինգրադում, նա ստեղծում է իր 7-րդ սիմֆոնիան, որը «Լենինգրադյան» անվանումը ստացավ։ Ստեղծագործության մեջ գեղարվեստական մեծ վարպետությամբ կոմպոզիտորը պատկերել է խաղաղ, ստեղծագործ աշխատանքով զբաղված սովետական ժողովրդին և հակադրել նրան բարբարոս ու դաժան թշնամուն։
Ձև | երաժշտական գործ/ստեղծագործություն |
---|---|
Կոմպոզիտոր | Դմիտրի Շոստակովիչ |
Մասերի քանակ | 4 movement[1] |
Տևողություն | 80 րոպե[1] |
Ստեղծման տարեթիվ | 1941[1] |
Առաջնախաղի տարեթիվ | մարտի 5, 1942 |
Տոնայնություն | Դո մաժոր[1] |
Երաժշտական գործիքներ | Սիմֆոնիկ նվագախումբ[1] |
Շոստակովիչն իր առջև խնդիր չէր դրել սիմֆոնիայում վերարտադրել պատերազմական գործողությունների ընթացքը ՝ ինքնաթիռների աղմուկը, թնդանոթների հրաձգությունը, տանկերի դղրդյունը։ Ազդեցիկ և ներգործուն երաժշտության միջոցով նա արտահայտել է պատերազմական տարիների դաժան և սարսափելի իրադարձությունների բովանդակությունը[4]։
Շոստակովիչի սիմֆոնիաները մեծ ազդեցություն են ունեցել շատ կոմպոզիտորների վրա, այդ թվում՝ ավստրիացի երգահաններ Անտոն Բրուքների, Գուստավ Մալերի և ռուս կոմպոզիտոր, դաշնակահար Իգոր Ստրավինսկու վրա։
Այս ստեղծագործությունը Շոստակովիչի ամենաերկար սիֆոնիան է, և ռեպերտուարը նույնպես ամենաերկարներից մեկն է, մոտավորապես մեկ ժամ տասնհինգ րոպե տևողությամբ։
Սիմֆոնիան բացկացած է չորս մասից.
1.Ալլեգրո
2.Մոդերատո
3.Ադաջիո
4․Ալլեգրո նոն-տրոպպո
Առաջին մասում կոմպոզիտորը ներկայացնում է, թե ինչպես խաղաղ երկիր ներխուժեց ահեղ պատերազմը, և թե ինչպիսի խիզախություն ցուցաբերեցին սովետական մարդիկ, ինչեր տեսան պատերազմի ժամանակ։
Երկրորդ մասում մեղմ երաժշտությունը քնարական հիշողություններ է արթնացնում։
Երրորդ մասում կոմպոզիտորը նկարագրում է հայրենի բնությունը։
Սիմֆոնիայի այս մասում արտահայտված են բնության առջև խոնարհվելու, նրա տեսարաններով զմայլվելու մարդկանց վսեմ զգացումները։ - Դ․Շոստակովիչ |
Չորրորդ մասը սկսվում է երրորդ մասից անմիջապես հետո։ Այս մասն առաջին մասի հետ միասին բացահայտում է սիմֆոնիայի հիմնական բովանդակությունը։ Առաջին մասում կոմպոզիտորը պատկերել է պայքարը՝ հանուն կյանքի և խաղաղության, իսկ չորրորդ մասում՝ արտահայել է գալիք հաղթանակը։ Այն ավարտվում է հերոսական և հաղթական բնույթ ունեցող ապոթեոզը հանդիսացող թեմայի հաղթական հնչողությամբ։
Allegretto, C-dur
Այս մասը գրված է սոնատային ձևով։ Նախկինում այն անվանվել է «Պատերազմ»[5]։ Նրա էքսպոզիցիան պատկերում է խաղաղ և ստեղծագործ աշխատանքով զբաղված սովետական մարդկանց և նրանց պարզ աշխարհը։
Գլխավոր թեման հանգիստ է, մարմնավորում է էներգիայով լի ստեղծագործ մարդու ներքին ազատությունն ու նպատակասլացությունը։ Մեղեդին զարգանում է լայն ինտերվալային քայլերով, յուրահատուկ լադային լարվածությամբ, ստեղծված է դո-մաժոր դիատոնիկ լադում ֆա դիեզի առկայությամբ, ինչպես նաև համանուն դո-մինորի հակադրությամբ։ Այն ներքին շարժումով ու զարգացումով եռամասանի կառուցվածք է։
Օժանդակ թեման շարունակում է մնալ հանդարտ։ Ցածր ձայներում, հանգիստ և համաչափ ենթաձայների հնչողության ներքո, հնչում է արտահայտիչ և քնարական մի մեղեդի։ Բնության հանգիստ պատկերների վերարտադրությամբ Շոստակովիչն ընդգծում է ստեղծարար կյանքով ապրող մարդկանց հոգեկան հավասարակշռվածությունն ու ներդաշնակությունը։ Այդ խաղաղ իրականությունը պատկերող երաժշտության մեջ մուտք է գործում օտար, հազիվ նշմարելի թմբուկի դոփդոփյունը։ Սկսվում է սիմֆոնիայի առաջին մասի կենտրոնական էպիզոդը, որը նվիրված է պատերազմի, թշնամու հանցավոր ուժի հետևողական բացահայտմանը։ Պատերազմի ահարկու թեման այս էպիզոդում հնչում է տասներկու անգամ՝ թեմայի շարադրանքին հաջորդում են տասնմեկ վարիացիաներ։
Սկզբում թեման հնչում է միաձայն, հազիվ լսելի թմբուկի նվագակցության ներքո։ Սակայն աստիճանաբար, թեմայի յուրաքանչյուր նոր կրկնության հետ փոխվում է նրա հնչողությունը։ Թշնամու հարձակումը պատկերելու համար, կոմպոզիտորն ամեն անգամ տարբեր գործիքների միջոցով ստեղծում է նոր տեմբրային, հարմոնիկ, ֆակտուրային վարիացիաներ։ Չփոխելով թեմայի մեղեդին, հիմնական ՝ մի բեմոլ մաժոր տոնայնությունը, կոմպոզիտորն աստիճանաբար ուժեղացնում է յուրաքանչյուր վարիացիայի հնչողությունը, ընդգծելով պատերազմի թեմայի կոպիտ բնույթը։ Պղնձյա-փողային գործիքների հզոր հնչողությամբ մուտք է գործում մի նոր թեմա՝ «դիմադրության թեման», որն ասես, կասեցնում է պատերազմի թեմայի հաղթական թվացող երթը։ Այստեղ սկսվում է առաջին մասի ամենալարված բաժինը։ Սուր դիսոնանս հնչողություններով երաժշտությանը հաջորդում է ողբերգական մի մաս, որն ըստ կոմպոզիտորի «Ռեքվիեմ է, նվիրված պատերազմի զոհերին»։
Ռեքվիեմին հաջորդում է էլ ավելի ողբերգական մի հատված։ Քնարական օժանդակ թեման այստեղ հնչում է մենակատարի ֆագոտի մոտ, լարային գործիքների և դաշնամուրի նվագակցության ներքո։
Չնայած ռեպրիզայում արտահայտված ծանր ողբերգական ապրումներին, սիմֆոնիայի առաջին մասն ավարտվում է հանդարտ երաժշտությամբ։
Moderato — Poco allegretto Երկրորդ մասն ամենակարճն է և տևում է 10-15 րոպե։ Այն սկզբում անվանվել է «Հիշողություններ»[6]։
Այս մասը սկսվում է սկերցոյով, խաղաղ և աշխույժ թեմայով։ Ջութակների մուտքով է սկսվում Ֆուգան։ Մի քանի րոպե անց հնչում է ուժգին վարիացիան՝ մենակատար հոբոյի կատարմամբ, այնուհետև մյուս գործիքները շարունակում են մեղեդին։ Այստեղ թեման առաջին մասի հարցակողական թեմայից տարբերվում է։
Երրորդ մասը որոշ չափով նման է երկրորդ մասի սկզբին[7]։
Adagio Երրորդ մասը բավականին նման է երկրորդ մասին և տևում է 15-20 րոպե։ Այն սկսվում է սկզբնական թեմայով, իսկ միջին հատվածն ավելի արագ է։ Սկզբում այս մասն ունեցել է «Հայրենի տարածքներ» անվանումը[6]։ Կոմպոզիտորն այստեղ ցանկացել է պատկերել Լենինգրադը մթնշաղի ժամանակ և Նևա գետի դանդաղ հոսքը։ Փայտե-փողային գործիքների դանդաղ նվագակցությամբ, երկարատև նոտաներով, շեփորների ուղեկցությամբ սկսվում է երրորդ մասը։ Փայտե և պղնձե փողային գործիքները կրկնում են լարային թեմաները այլ կարճ վարիացիաներով[8]։
Allegro non troppo Չորրորդ մասը տևում է 15*20 րոպե, և նախկինում կոչվել է «Հաղթանակ»[9], որը սկսվում է շատ հանդարտ երաժշտությամբ և հասնում բարձրության։ Բարձր նոտաներով շարունակվում է մեղեդին և ուղեկցվում է փայտե-փողային գործիքներով։ Ցածր լարային գործիքները հանկարծ սկսում են արագ քայլերգանման տոնայնությամբ։
Ստեղծագործությունը գրված է․
Փայտե-փողային երաժշտական գործիքներ
Պղնձե-փողային երաժշտական գործիքներ
Հարվածային գործիքներ
Սեղնաշարային գործիքներ
Լարային գործիքներ
Սիմֆոնիայի պրեմիերան տեղի է ունեցել 1942 թվականի մարտի 5-ին Կույբիշևում, որտեղ և Ռուսաստանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի խումբն այդ ժամանակ Էվակուացման մեջ էր։ Սիմֆոնիան առաջին անգամ ներկայացվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, խորհրդային դիրիժոր Սամուիլ Սամոսուդի ղեկավարությամբ[10]։
Այն ներկայացվել է ԽՍՀՄ-ի տարածքում, իսկ ավելի ուշ, նաև արևելքում։
Պրեմիերաներ են տեղի է ունեցել․
Այստեղ, Լենինգրադյան ֆիլհարմոնիայի Մեծ դահլիճում, 1942 թվականի օգոստոսի 9-ին[10], Լենինգրադի ռադիոկոմիտեի նվագախմբի կատարմամբ հնչել է Դմտրի Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիան, դիրիժոր՝ Կ․Ի․Էլիասբերգ[12]։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.