Սինաբունգ, գործող ստրատոհրաբուխ։ Գտնվում է Սումատրա կղզու հյուսիսային մասում, Մեդան քաղաքից 60 կմ դեպի հարավարևմուտք։ Ծովի մակարդակից ունի 2460 մ բարձրություն։

Thumb
Ինդոնեզիայի ֆիզիկական քարտեզ
Արագ փաստեր Սինաբունգ հրաբուխ, Տեսակ ...
Սինաբունգ հրաբուխ
Thumb
Սինաբունգ 1987 թ.
ՏեսակՍտրատոհրաբուխ
ԵրկիրԻնդոնեզիա
Վարչատարածքային միավորՀյուսիսային Սումատրա
ՎայրՍումատրա
Աշխարհագրական
տեղադրություն
Սումատրա կղզի
ԼեռնաշղթաBarisan Mountains?
Լեռնային համակարգԲարիսան
Մասն էՀյուսիսային Սումատրա
Բարձրությունը ծովի մակարդակից2460[1]
Հարաբերական
բարձրություն
1133 մետր
Նյութանդեզիտ
ՁևավորումՊլեստոցեն
Վերջին ժայթքումՎերջինը՝ 2 մարտի 2021 թ.
Սմիթսոնիան կոդ261080
03°10′12″ հյուս. լայն. 98°23′31″ արլ. երկ.
Փակել

Հրաբխի ժայթքումը 2010 թ.

Ժայթքումը սկսեց 2010 թվականի կիրակի գիշերը՝ օգոստոսի 29-ին։ Մինչ այդ այն քնած է եղել 400[2]. տարուց ավելի։ Գրանցվել է մոխիրի ու ծխի արտանետում մինչև 1,5 կմ։ Հրաբխից 6 կմ շառավղով տեղակայված են 12 գյուղեր։ Հրաբխի ժայթքումը ստիպեց Սումատրա կղզու մոտ 12 հազար բնակչի լքել իրենց տները։

Հրաբխի ժայթքումը 2013 թ.

Հերթական ժայթքումը սկսվեց 2013 թվականի նոյեմբերի սկզբին։ Հրաբխային ծխի ու մոխրի սյունը բարձրացավ մի քանի կմ գագաթից վեր։

Հրաբխի ժայթքումը 2014-2015 թվականներին

2013 թվականի ժայթքումից մոտ 2 ամիս անց, Սինաբունգ հրաբուխը 2014 թվականի հունվարի 4-ին ունեցավ 30 անգամ մոխրի արտանետում և 60 անգամ լավային արտանետումներ՝ ստիպելով Սումատրա կղզու ավելի քան 20 հազար բնակիչների լքել իրենց բնակավայրերը,։ Լավան սփռվեց 5 կմ հրաբխի խառնարանից դեպի հարավ, իսկ հրաբխային մոխրի սյունը հասավ մինչև 4 հազար կմ բարձրության։

2014 թվականի փետրվարի 1-ին տեղի ունեցավ ևս մեկ ժայթքում, որը օդ հանեց 2 կմ բարձրության տաք հրաբխային մոխիր ու ծածկեց հարևան երկու գյուղերին։ Մահացան 14 մարդ, քանի որ ժայթքումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ 5 կմ հեռավորությամբ ապրող բնակիչներին թույլ էին տվել վերադառնալ իրենց տները, նոր ժայթքման բացակայության պատճառով[3]։ Մահացողներից մեկը տեղական հեռուստաընկերության լրագրողներից մեկն էր և չորս աշակերտներ, ովքեր իրենց ուսուցչի հետ բարձրացել էին սարը հրաբծի ժայթքումը մոտիկից տեսնելու համար[4]։ Զոհվողներից 7 հոգի էլ ինդոնեզիական երիդասարդական GMKI քրիստոնեական շարժման անդամներ էին, որոնք զոհվեցին փորձելով փրկել տեղի բնակիչներին, երբ լավայի պիրոկլաստիկ հոսքը հոսեց Սինաբունգի լանջն ի վար[5]։

2015 թվականի հունիսին ժայթքող Սինաբունգի լավայի արտավիժումը մեծացավ 3 մլն. մ³, ինչը հրաբխի գմբեթը փլուզման վտանգի առաջ կանգնեցրեց։ Ինդոնեզիայի կառավարությունը որոշում ընդունեց, հրաբխից 3 կմ շառավղով տեղակայված բնակավայրերից, տարհանել մոտ 6 հազար բնակիչների[6]։

Հրաբխի ժայթքումը 2016 թ.

2016 թվականի փետրվարի 27-ին Սինաբունգ հրաբուխը արտամղեց մինչև 3 կմ բարձրության տաք գազերի ու հրաբխային մոխրի սյուն, քանդվեց գմբեթը, հոսեց լավա[7]։ Նույն տարվա մայիսի 21-ի ժայթքման արդյունքում մահացավ 7 մարդ, իսկ երկուսն էլ ծայրահեղ վատ վիճակում հայտնվեցին[8], երբ հրաբուխը մոտ 3 կմ բարձրությամբ օդ նետեց տաք գազեր ու մոխիր[9].

Հրաբխի ժայթքումը 2018 թ.

Հրաբխի ժայթքումը տեղի ունեցավ 2018 թվականի փետրվարի 19-ին։ Մոխրի սյունը հասավ մինչև 5 կմ բարձրությունը և տարածվեց 4,9 կմ շառավղով դեպի հարավ։ Տեղի բնակիչներից ոչ ոք չտուժվեց։ Ավստրալիան Սինաբունգի ժայթքման կապակցությամբ հայտարարեց վտանգի «կարմիր մակարդակ» ավիաընկերությունների համար[10]։

Հրաբխի ժայթքումը 2019 թ.

Ժայթքումը տեղի ունեցավ 2019 թվականի մայիսի 7-ին, որի արդյունքում մոխրի սյան բարձրությունը հասավ 2000 մետրի։ Հարակից բնակավայրերը ծածկվեցին մոխրե ամպերով։ Բնակիչներին զգուշացրեցին զգոն լինել հնարավոր լավայի արտավիժման ժամանակ։ Պաշտոնական մարմինները հայտարարեցին նաև օդային թռիչքների համար զգուշավորություն, չնայած այդ շրջանի օդայի ավազանը շրջանցելու հրաման չէր եղել։ Ուժեղ արտավիժում եղավ մայիսի 9-ին, որը օդ հանեց 7000 մետրանոց մոխրի սյուն, որին հաջորդեց 3,5 կմ լավային հոսք դեպի հարավ ու հարավարևելք։

Հրաբխի ժայթքումը 2020 թ.

ժայթքումը սկսվեց 2020 թվականի օգոստոսի 9-ին։ Օգոստոսի 10-ին, արտամղված մոխրի սյան բարձրությունը հասավ մինչև 5 հազար մետրի[11]։ Տեղի բնակիչների մեջ տուժողներ չկան[12]։

Հրաբխի ժայթքումը 2021 թ.

Ժայթքումը սկսվեց մարտի 2-ին 2021թ.: Արտանետած ծխի և մոխրի սյան բարձրությունը կազմել է 5 կմ։ Սա հրաբխի առաջին խոշոր ժայթքումն է 2020 թվականի օգոստոսից ի վեր։ Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել, բայց լեռան շրջակայքը ծածկվել է մոխրով։ Սինաբունգը վերջին շրջանում ակտիվ գործունեություն է ծավալում՝ պարբերաբար նետելով մոխիր ու քարեր։ Դրա պատճառով արդեն մեկ ամիս է, ինչ շրջակա բնակավայրերի բնակիչները ապրում են բարձր պատրաստվածության պայմաններում[13]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.