Սինգապուր
From Wikipedia, the free encyclopedia
Սինգապուր, պաշտոնապես` Սինգապուրի Հանրապետություն (անգլ.՝ Republic of Singapore, չինարեն՝ 新加坡共和國, մալայերեն՝ Republik Singapura, չինարեն՝ 新加坡共和國, փինյին՝ Xīnjiāpō Gònghéguó, թամիլերեն՝ சிங்கப்பூர் குடியரசு Ciŋakappūr Kudiyarasu), ինքնիշխան քաղաք-պետություն և կղզիներ Հարավ-Արևելյան Ասիայում։ Գտնվում է Մալայան թերակղզու ծայրամասում, նրանից անջատված է Ջոհորի նեղուցով։ Հարավում սահմանակից է Ինդոնեզիայի Ռիաու կղզիներին, իսկ հյուսիսում` Արևմտյան Մալայզիային։ Սինգապուրի տարածքը կազմում են մեկ գլխավոր կղզին և 62 մանր կղզյակները։ Անկախություն ձեռք բերելուց ի վեր հողի մելիորացման շնորհիվ կղզու տարածքը մեծացրել են 23 %-ով (130 կմ²)։
Singapore Republic of Singapore 新加坡共和国 Republik Singapura சிங்கப்பூர் குடியரசு |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ «Առաջ, Սինգապուր» | ||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Սինգապուր | |||
Պետական լեզուներ | Անգլերեն, Չինարեն, Մալայերեն, Թամիլերեն | |||
Կառավարում | Պառլամենտական Հանրապետություն | |||
Անկախություն | ||||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | (2014 թ.) 718,3 կմ² | ||
- | Ջրային (%) | 1,444% | ||
Բնակչություն | ||||
- | նախահաշիվը | (113-րդ) 5 535 000 | ||
Արժույթ | Սինգապուրյան դոլար (SGD) | |||
Ժամային գոտի | (ՀԿԺ+8) | |||
- | Ամռանը (DST) | (ՀԿԺ+8) | ||
Ազգային դոմեն | .sg | |||
Հեռախոսային կոդ | +65 |
Սինգապուրն առևտրաֆինանսական ու տրանսպորտային համապարփակ հանգույց է։ Արդի աշխարհի միակ կղզային քաղաք-պետությունն է։
Բրիտանացի գաղութարար Սթեմֆորդ Ռաֆլզը 1819 թվականին հիմնադրել է գաղութային Սինգապուրը՝ որպես Բրիտանական արևելահնդկական ընկերության առևտրական կետ։ 1858 թվականին նրա լուծարումից հետո կղզիները փոխանցվում են Բրիտանական Հնդկաստանին որպես թագավորական գաղութ։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Սինգապուրը բռնազավթվել է Ճապոնիայի կողմից։ Այն Բրիտանիայից անկախություն է ձեռք բերել 1963 թվականին՝ միավորվելով բրիտանական նախկին գաղութների հետ, սակայն գաղափարական տարբերություններից ելնելով՝ երկու տարի անց սինգապուրցիները անջատվում են նրանցից՝ 1965 թվականին ձևավորվելով որպես ինքնիշխան ազգ։ Չունենալով բնական ռեսուրսներ՝ Սինգապուրն իր տնտեսությամբ դառնում է «ասիական չորս վագրերից» (Հարավային Կորեա, Հոնկոնգ, Թայվան, Սինգապուր) մեկը՝ հիմնված արտաքին առևտրի և աշխատուժի վրա։ Այն ունի «հանդիպումների միջազգային գլխավոր քաղաքի», «ներդրումային լավագույն պոտենցիալ քաղաքի», ազգը՝ «տեխնոլոգիական ազգի» համբավ։ Սինգապուրը երրորդն է օտար ներդրումների, ամենամեծ ֆինանսական կենտրոն, նավթամշակման և առևտրական կենտրոն լինելու ցուցանիշով, և երկրորդը՝ ծովային պահեստների առումով։ Երկիրը բնորոշվել է նաև որպես «հարկային ծովախորշ»։
Սինգապուրը ՄԱԿ-ի` մարդկային զարգացման ցուցանիշով զբաղեցնում է 5-րդ, իսկ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով` երրորդ տեղը։ Երկիրը բարձր դիրք է զբաղեցնում կրթության, առողջապահության, կյանքի որակի սպասելի բարելավման, անձնական անվտանգության ու բնակարանային ապահովվածության ոլորտներում։ Չնայած եկամտային տարբերություններն անհավասար են բաշխված, բնակարանների 90 %-ը անձնական սեփականություն է համարվում։ Սինգապուրի 5.6 միլիոն բնակչությունից 38 %-ը համարվում է օտարերկրյա քաղաքացի։ Երկրում ընդունված է պաշտոնական 4 լեզու՝ անգլերեն (առաջինն է ընդհանուր տարածվածությամբ), մալայերեն, ստանդարտ չինարեն (մանդարին) և թամիլերեն։ Գրեթե բոլոր սինգապուրցիները երկու լեզվի կրող են։
Սինգապուրը ունիտար խորհրդարանական երկիր է՝ միապալատ խորհրդարանական կառավարության Վեսթմինիստրյան համակարգով։ «Ժողովրդական գործողություն» կուսակցությունը 1959 թվականից ի վեր հաղթել է բոլոր ընտրություններում։ ՀՆԱ-ի և մամուլի ազատության ցուցանիշով ունի մեծ ժողովրդավարություն։ Սինգապուրը Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի հինգ անդամներից մեկն է։ Այն նաև անդամակցում է Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհրդին (APEC), Արևելյան Ասիայի երկրների գագաթնաժողովին (EAS), Չմիացած երկրների շարժմանը, Ազգերի համագործակցությանը։