Սինգապուրի օրհներգ
From Wikipedia, the free encyclopedia
«Majulah Singapura» (հայերեն՝ «Առա՛ջ, Սինգապու՛ր» ), Սինգապուրի պետական օրհներգը։ 1958 թվականին Զուբիր Սաիդը գրել է երգը Սինգապուրի քաղաքային խորհդրի պաշտոնական հավաքների համար, իսկ 1959 թվականին այն ընտրել են կղզու օրհներգը, երբ քաղաքը ստացել է ինքնակառավարման իրավունք։ Ամբողջական ազատագրումից հետո 1965 թվականին «Majulah Singapura» երգը պաշտոնապես հաստատվել է որպես Սինգապուրի պետական օրհներգ։ Օրենքի համաձայն օրհներգը պետք է երգել մալայերենով, չնայած գոյություն ունեն նաև նրա պաշտոնական թարգմանությունները պետական մյուս երեք լեզուներով՝ անգլերեն, չինարեն (մանդարին) և թամիլերեն[1]։
Առա՛ջ, Սինգապու՛ր | |
---|---|
Սինգապուրի հսկայական դրոշը, իջեցված CH-47 Chinook ուղղաթիռից 2006 թվականի հուլիսի 29-ին կայանալիք շքերթի փորձի ժամանակ, երբ հնչում էր «Majulah Singapura» երգը | |
Տեսակ | օրհներգ |
Բառերի հեղինակ | Զուբիր Սաիդ |
Երգահան | Զուբիր Սաիդ |
Երկիր | Սինգապուր |
Հաստատված | 1959 թվական |
Թարգմանություններ | Անգլերեն Չինարեն Թամիլերեն |
National anthems of Singapore Վիքիպահեստում |
Սկզբում օրհներգը գրված է եղել ռե մաժոռում, սակայն 2001 թվականին այն պաշտոնապես փոխադրեցին ավելի ցածր ֆա մաժոռ տոնայնությունում, հնարավոր է «շքեղ և ավելի ոգեշնչող կատարման» համար։
Պետական օրհներգը պարբերաբար կատարում են դպրոցներում, ինչպես նաև ռազմական ուժերի զորանոցներում յուրաքանչյուր օրվա սկզբում և վերջում։ Այդ ընթացքում բարձրացնում կամ իջեցնում են պետական դրոշը և տալիս են պետական երդում։ Սինգապուրցիներին խրախուսում են երգել պետական օրհներգը ազգային նշանակության տոնների, ինչպիսին է Ազգային միասնության օրը, ինչպես նաև այլ միջոցառումներիի ժամանակ, որոնք անցկացնում են կրթական հաստատությունները և պետական հաստատությունները այդ օրը, ինչպես նաև սպորտային միջոցառումների ժամանակ, որոնք մասնակցում է Սինգապուրի թիմը։