Սիրելի Ռաջա
From Wikipedia, the free encyclopedia
«Սիրելի Ռաջա» (հինդի՝ राजा जानी, ուրդու՝ بادشاہ جانی, Raja Jani), հնդկական ֆիլմ, որի ռեժիսորն է Մոխան Սեգալը։ Այն կինովարձույթում է հայտնվել 1972 թվականին։ Ֆիլմը Դհարմենդրայի և Հեմա Մալինիի հինգերորդ համատեղ աշխատանքն է։ Այն դարձավ Հնդկաստանի ամենաեկամտաբեր ֆիլմերից մեկը[1]։ Խորհրդային վարձույթում այն մուտք գործեց 1981 թվականի հունվարին և զբաղեցրեց 46-րդ հորիզոնականը, որպես արտասահմանյան ամենաայցելվող ֆիլմ[2] և 12-րդը հնդկական ֆիլմերի մեջ[3]։ Արդյունքում դիտողների թվաքանակը հասավ 40 միլիոնի, իսկ ժապավենի տպաքանակը հասավ 978-ի։
Արագ փաստեր Սիրելի Ռաջահինդի՝ राजा जानी, Երկիր ...
Սիրելի Ռաջա հինդի՝ राजा जानी | |
---|---|
«Սիրելի ռաջա» ֆիլմի պաստառը | |
Երկիր | Հնդկաստան |
Ժանր | երաժշտական ֆիլմ և դրամա |
Թվական | 1972 |
Լեզու | հինդի |
Ռեժիսոր | Mohan Segal? |
Սցենարի հեղինակ | Nabendu Ghosh? և Ս․ Ալի Ռազա |
Դերակատարներ | Դհարմենդրա, Հեմա Մալինի, Պրեմ Նաթհ և Փրեմ Չոպրա |
Երաժշտություն | Լաքսմիկանտ-Պյարելալ |
Տևողություն | 155 րոպե |
MPAA վարկանիշ | 16+ |
ԿինոՊոիսկ | ID 224983 |
Փակել