Սիրիական ճգնաժամ
From Wikipedia, the free encyclopedia
Սիրիական ճգնաժամ (արաբ․՝ الحرب الأهلية السورية), ընթացիկ ռազմական հակամարտություն Սիրիայի Արաբական Հանրապետությունում, մեկ կողմում՝ Բաշշար ալ-Ասադի գլխավորած Սիրիայի իշխանությունների և դաշնակիցների (Ռուսաստան, Իրան, Հեզբոլլահ և այլն), և մյուս կողմում՝ Ասադի իշխանությանը դեմ հանդես եկող տարբեր արտաքին և ներքին ուժերի միջև, որոնցից որոշները նաև պատերազմում են միմյանց դեմ։ Ներկա փուլում պատերազմող գլխավոր կողմերն են Բաշշար ալ-Ասադին սատարող Սիրիայի զինված ուժերը, Սիրիայի դեմոկրատական ուժեր կոչվող մեծ մասամբ քրդական խմբավորումը, մի շարք ընդդիմադիր (մեծ մասամբ սուննիական) խմբավորումներ, ջիհադիստ խմբավորումները (Ալ-Նուսրա և Թահրիր ալ-Շամ) և այսպես կոչված Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը։ Տարբեր փուլերում Ասադի իշխանությանը դեմ հանդես եկող ընդդիմադիր զինված խմբավորումները վայելել են Կատարի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, ԱՄՆ-ի ու եվրոպական մի շարք երկրների[4] ռազմական ու ֆինանսական աջակցությունը։ Արտաքին ուժերից Թուրքիան օկուպացրել է հյուսիսային Սիրիայի մի մասը, իսկ ԱՄՆ-ն մինչև 2019 թվականն օկուպացրել էր Սիրիայում որոշ տարածքներ։ Պատերազմը սկսվել է 2011 թվականի Մարտի 15-ին և շարունակվում է մինչ օրս։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Սիրիական ճգնաժամ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Արաբական գարուն | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Սիրիա
Օժանդակություն |
Ընդդիմություն
|
Իրաքի և Լևանտի իսլամական պետություն | Կոալիցիոն ուժեր (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ավստրալիա, Կանադա, Հորդանան, Թուրքիա, Կատար, Սաուդյան Արաբիա)[1][2][3] |