Սիրիայի պատմություն
From Wikipedia, the free encyclopedia
Սիրիայի պատմություն, այն տարածքի պատմություն է, որտեղ գտնվում է Սիրիայի Արաբական Հանրապետությունը։ Մոտ մ.թ.ա. 10 հազար տարի առաջ Սիրիան դարձել է նախախեցեական նեոլիթյան Ա-ի կենտրոններից մեկը, որտեղ աշխարհում առաջին անգամ ի հայտ են եկել անասնապահությունն ու հողագործությունը։ Մ.թ.ա 3-րդ հազարամյակում Սիրիայի տարածքում եղել է սեմական Էբլա քաղաք-պետությունը, որը մտնում էր շումերա-աքքադական քաղաքակրթության շրջանակի մեջ։ Սիրիայի վաղ պատմության ամենավառ դարաշրջաններից մեկը եղել է մ.թ.ա X-VIII դարերը, երբ Ռայսոն I և Թաբրիմոն թագավորների նվաճումներից հետո Դամասկոս քաղաքը դարձել է հզոր Արամեական թագավորության կենտրոնը։ Մ.թ.ա. 739 թվականին Ասորական զորքերին հաջողվել է գրավել Արփադը (Սիրիա)։ Մ.թ.ա 738 թվականին նրանք գրավել են ևս 19 սիրիական քաղաքներ։ Այս պայմաններում սիրիացի կառավարիչները մոռացան իրենց կռիվների մասին և համախմբվեցին Դամասկոսի նոր թագավոր Ռասոնի շուրջ։ Ալեքսանդր Մակեդոնացին Իսոսի ճակատամարտից հետո Դարեհին հետապնդելու փոխարեն տեղափոխվել է Սիրիա։ Պարմենիոնը Դամասկոսում գրավել է պարսկական բանակի ողջ շարասյունը, իսկ ինքը՝ Ալեքսանդրը, գրավել է Փյունիկիան։ Այսպիսով, Սիրիան մ.թ.ա. 332 թվականին դարձել է Մակեդոնիայի մաս։
Մ.թ.ա. 635 թվականին Սիրիան ավերվել է, ապա նվաճվել արաբների կողմից, որից հետո արամեական բնակչության զգալի մասն ընդունել է իսլամ։ 660 թվականից մինչև 750 թվականը, երբ Դամասկոսը ծառայել է որպես խալիֆաների նստավայր, Սիրիայի բարգավաճումը նորից սկսել է աճել, սակայն Դամասկոսի խալիֆայության անկման հետ երկիրն ավելի է աղքատացել։ 1260 թվականին անկում ապրող Այյուբյան պետությունը ենթարկվել է մոնղոլների հարձակմանը Հուլագու խանի գլխավորությամբ, որը գրավել է Հալեպն ու Դամասկոսը։ Սիրիան եգիպտական տիրապետության տակ է եղել մինչև սուլթան Սելիմ I-ի 1517 թվականին քաղաքի գրավումը։ Օսմանցիների օրոք Սիրիան բաժանված է եղել 4 գավառների, որոնք ղեկավարվում էին կառավարիչների կողմից, որոնք ուղղակիորեն ենթարկվում էին Ստամբուլին։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ արաբները (հիմնականում Հեջազից) անգլիացիների հետ մասնակցել են Սիրիան օսմանցիներից ազատագրելու գործում։ Երբ արաբական բանակը Ֆեյսալ իբն Հուսեյնի գլխավորությամբ 1918 թվականի հոկտեմբերին մտել է Դամասկոս, նրան դիմավորեցին որպես ազատագրող։ 1920 թվականին Ֆրանսիան ստացել է Սիրիան Սան Ռեմոյում կառավարելու մանդատ և սկսել հարձակում ափից դեպի արևելք իր 60000-անոց բանակով։ Շուտով ֆրանսիացիները գրավել են Դամասկոսը և վտարել Ֆեյսալին իր 8000 մարդկանց հետ։
1946 թվականի ապրիլի 17-ին Սիրիան լիովին անկախացել է Ֆրանսիայից։ 1958 թվականին Սիրիան փորձել է միավորվել Եգիպտոսի հետ՝ ստեղծելով Միացյալ Արաբական Հանրապետությունը։ 1973 թվականին Հաֆեզ ալ-Ասադը դարձել է հանրապետության ղեկավար։ Հաֆեզ ալ-Ասադի մահից հետո նրա որդին՝ Բաշար ալ Ասադը, դարձել է Սիրիայի նախագահ։ 2011 թվականին Սիրիայում ապստամբություն է բռնկվել։