Սիրիայի օրհներգ
From Wikipedia, the free encyclopedia
Սիրիայի օրհներգ, «Խումատ ադ-Դիյար» («Հայրենիքի պահապաններ», արաբ․՝ حماة الديار), Սիրիայի ազգային օրհներգն է։ Տեքստի հեղինակը Խալիլ Մարդամ-բեյն է (1895—1959), կոմպոզիտորը` Մուհամադ Ֆլեյֆիլը (1899—1985)[1]: Օրհներգը հաստատվել է 1936 թվականին[2], սակայն Սիրիայի և Եգիպտոսի միջև միացյալ պետության գոյատևման ընթացքում այն ժամանակավորապես չի օգտագործվել։ Միացյալ Արաբական Հանրապետության ազգային օրհներգը որոշված է եղել կազմել երկու երկրների օրհներգերից։ 1961 թվականին՝ Դաշնության փլուզումից հետո, Սիրիայի ազգային օրհներգն ամբողջությամբ վերականգնվել է[3]։
Արագ փաստեր Սիրիայի օրհներգ, Տեսակ ...
Սիրիայի օրհներգ | |
---|---|
Տեսակ | օրհներգ |
Բառերի հեղինակ | Khalil Mardam Bey? |
Երգահան | Muhammad Fulayfil? |
Փակել