From Wikipedia, the free encyclopedia
Սիրի Հուսթվեդտ (անգլ.՝ Siri Hustvedt, փետրվարի 19, 1955[1][2][3], Northfield, Ռայս շրջան, Մինեսոտա, ԱՄՆ[4]), ամերիկացի կին գրող, վիպասան, էսսեիստ և բանաստեղծուհի։ Փիլիսոփայության դոկտոր (1986)։ Նա նաև նեյրոնագիտության և հոգեվերլուծության մասնագետ է։ 2019 թվականին գրականության ոլորտում արժանացել է Աստուրիայի արքայադստեր մրցանակի[9]։ «What I Loved» և «The Summer Without Men» միջազգային բեսթսելլերների հեղինակն է։ Թարգմանվել են ավելի քան 30 լեզվով։
Սիրի Հուսթվեդտ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 19, 1955[1][2][3] (69 տարեկան) |
Ծննդավայր | Northfield, Ռայս շրջան, Մինեսոտա, ԱՄՆ[4] |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, վիպասան և ակնարկագիր |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | St. Olaf College?, Կոլումբիայի համալսարան, Բերգենի տաճարային դպրոց[5] և Northfield High School? |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Ժանրեր | վեպ |
Ուշագրավ աշխատանքներ | The Sorrows of an American? և The Summer Without Men? |
Աշխատավայր | Կոռնելի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Պոլ Օստեր[8] |
Զավակներ | Սոֆի Օստեր |
Կայք | sirihustvedt.net |
Siri Hustvedt Վիքիպահեստում |
Սիրի Հուսթվեդտը ծնվել է նորվեգացիների ընտանիքում, ունի երեք կրտսեր քույր։ Մեծացել է հայրենի քաղաքում։ 1959 թվականին մոր և քրոջ հետ առաջին անգամ այցելել է Նորվեգիա։ Արդեն մանուկ հասակում որոշել է գրող դառնալ, դպրոցական տարիներին գրել է բանաստեղծություններ և պատմվածքներ։ Ավարտել Է Սուրբ Օլաֆի քոլեջը (պատմության բակալավր, 1977), որտեղ դասավանդել է իր հայրը։ 1980 թվականին դարձել է Սուրբ Օլաֆի (2004 թվականին նա մահացել է) շքանշանի 1-ին դասի ասպետ։ 1986 թվականին Կոլումբիայի համալսարանում ստացել է անգլիական գրականության փիլիսոփայության դոկտորի աստիճան՝ ներկայացնելով Չարլզ Դիքենսի աշխատանքը[10]։ Առաջին անգամ պոեմ հրատարակել է 1981 թվականին «The Paris Review»-ում[11]։ 1982 թվականին լույս է տեսել նրա բանաստեղծությունների «Reading to You» ժողովածուն[12]։ 1992 թվականին լույս է տեսել նրա առաջին վեպը՝ «The Blindfold»-ը[13]։ Իսկ նրա երրորդ գիրքը՝ «What I Loved» (2003), նրան միջազգային ճանաչում է բերել։
Ամսագրերում «Contemporary Psychoanalysis, Seizure: European Journal of Epilepsy», «Neuropsychoanalysis», «Clinical Neurophysiology» աշխատանքների հեղինակ է։
Նրա պարգևների թվում են «Quebec Booksellers Award»-ը (2004) և «Gabarron International Prize for Thought and Humanities»-ը (2014)։ 2015 թվականին Գրենոբլում գտնվող Ստենդալի անվան համալսարանում ստացել է պատվավոր աստիճան, իսկ Մայնցում գտնվող Յոհան Գուտենբերգի համալսարանում՝ պատվավոր դոկտորի կոչում։
1981 թվականին ծանոթացել է Պոլ Օստերի հետ (2006 թվականին գրականության ոլորտում արժանացել է Աստուրիայի արքայադստեր մրցանակի), իսկ հաջորդ տարի արդեն նրանք ամուսնացել են։ Գրողներն ունեն դուստր՝ Սոֆի Օստերը (ծնված 1987 թվականին)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.