Սի Ցզինպին
Վիքիմեդիայի նախագծի կատեգորիա / From Wikipedia, the free encyclopedia
Սի Ծինփին (չինարեն ավանդ. 習近平, հեշտ. 习近平 , պինին: Xí Jìnpíng, Սի Ծինփին, հունիսի 15, 1953(1953-06-15)[1], Պեկին, Չինաստան[2]), Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար, Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահ։
Սի Ցզինպին չինարեն՝ 习近平 | |
---|---|
Ծնվել է | հունիսի 15, 1953(1953-06-15)[1] (70 տարեկան) |
Ծննդավայր | Պեկին, Չինաստան[2] |
Քաղաքացիություն | Չինաստան |
Մայրենի լեզու | չինարեն |
Կրթություն | Ցինխուա համալսարան (1979)[3], Beijing Bayi School? և Beijing 101 Middle School? |
Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների դոկտոր |
Երկեր | General Secretary Xi Jinping important speech series? և Zhi Jiang Xin Yu? |
Մասնագիտություն | պետական գործիչ և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | National People's Congress? |
Ամուսին | Պենգ Լիյուան[4][5] |
Ծնողներ | հայր՝ Xi Zhongxun?[6][7], մայր՝ Qi Xin?[8] |
Զբաղեցրած պաշտոններ | General Secretary of the Chinese Communist Party? |
Կուսակցություն | Չինաստանի կոմունիստական կուսակցություն[9] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Politburo Standing Committee of the Chinese Communist Party?, Politburo of the Chinese Communist Party?, Xi–Li Administration? և Xi Jinping Dictatorship? |
Երեխաներ | Xi Mingze?[5] |
Ստորագրություն | |
Xi Jinping Վիքիպահեստում |
Լինելով Կոմունիստական կուսակցության վետերանի որդի, Սի Ծինփինը Չինաստանի առափնյա նահանգներում կուսակցական աստիճաններով անընդհատ բարձրանում է։ Նա 1999 – 2002 թթ. ընթացքում Ֆուծյանի նահանգապետն էր, այնուհետ 2002 – 2007 թթ.. նա հարևան Ցզեջյան նահանգի կուսակցության ղեկավարն էր։ Այնուհետ նա տեղափոխվում է Շանհայ, կարճ ժամանակ նա ղեկավարում է Շանհայի կոմունիստական կուսակցությունը։ 2007 թ. հոկտեմբերին նա առաջադրվում է Կենտրոնական կոմիտե և նրան պատրաստում էին դառնալու Խու Ցզին Տաոյի իրավահաջորդը։
Սին այժմ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առաջնորդն է, առաջնորդների հինգերորդ սերունդը[34]։ Նա կյանքի կոչեց կոռուպցիայի դեմ պայքարի նորացված արշավ, շուկայական տնտեսական ռեֆորմների շարունակություն, բաց կառավարման մոտեցումը և նոր մտածողության համատարած տարածումը ազգի վերածննդի համար՝ «Չինական երազ»[35]։