Սլիվեն
From Wikipedia, the free encyclopedia
Սլիվեն (բուլղար․՝ Слѝвен), քաղաք Բուլղարիայում։ Սլիվենի մարզի վարչական կենտրոնն է։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Սլիվեն | |||||
| |||||
Երկիր | Բուլղարիա | ||||
Մակերես | 193,78 կմ² | ||||
ԲԾՄ | 243 մետր | ||||
Բնակչություն | ▼88 373 մարդ (մարտի 15, 2024)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 044 | ||||
Փոստային դասիչ | 8800 | ||||
Պաշտոնական կայք | sliven.bg | ||||
| |||||
Սլիվենը նշանավորվել է բուլղար հայդուկներով, ովքեր 19-րդ դարում պայքարում էին Օսմանյան Թուրքիայի դեմ։
Երկնագույն լեռներ (Sinite Kamani) հայտնի լեռնազանգվածը, դրա մոտ գտնվող ազգային պարկը, թարմ օդն ու հանքային աղբյուրները քաղաքը գրավիչ են դարձնում հանգստի, զբոսաշրջության համար։ Ներդրողներն ուսումնասիրում են տեղի քամին (բորա) էլեկտրաէներգիայի վերածելու հնարավորությունները։
Քաղաքի գլխավոր խորհրդանիշերից է մոտ 1000-ամյա թեղին ` (բուլղար․՝ Старият Бряст, բառացի` հին թեղի), որը պատկերված է քաղաքի զինանշանին։ Օսմանյան կայսրության շրջանում թուրք պաշտոնյաները ծառից կախել են բուլղար հեղափոխականներին։ 2013 թվականին այն ընտրվել է տարվա բուլղարական ծառ, իսկ 2014 թվականին՝ Եվրոպայի ծառ։