խորվաթքաղաքական գործիչ, գեներալ, From Wikipedia, the free encyclopedia
Սլոբոդան Պրալյակ (հունվարի 2, 1945, Չապլինա, Խորվաթիայի անկախ պետություն[1][2] - նոյեմբերի 29, 2017[3], Հաագա, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ), բոսնիական ծագմամբ խորվաթ գեներալ, ով ծառայել է խորվաթական բանակում և Խորվաթիայի պաշտպանության խորհրդում։ Վերջինս Հերցեգ Բոսնա խորվաթական հանրապետության բանակն էր, որը գործել է 1992- 1995 թվականներին։ Պրալյակը մեղավոր է ճանաչվել Խորվաթ-բոսնիական պատերազմի ժամանակ դաժանությունների, պատերազմի օրենքների խախտման, մարդկության դեմ կատարված հանցագործությունների և Ժնևի կոնվենցիայի խախտման համար։ Մեղադրանքը ներկայացվել է 2017 թվականին՝ նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային քրեական տրիբունալի կողմից։
Սլոբոդան Պրալյակ խորվ.՝ Slobodan Praljak | |
---|---|
Ծնվել է | հունվարի 2, 1945 |
Ծննդավայր | Չապլինա, Խորվաթիայի անկախ պետություն[1][2] |
Մահացել է | նոյեմբերի 29, 2017[3] (72 տարեկան) |
Մահվան վայր | Հաագա, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ |
Գերեզման | Միրոգոյ գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Բոսնիա և Հերցեգովինա, Խորվաթիայի անկախ պետություն և ՀՍՖՀ |
Կրթություն | Զագրեբի դրամատիկական արվեստի ակադեմիա, Զագրեբի համալսարանի հումանիտար և սոցիալական գիտությունների ֆակուլտետ, Faculty of Electrical Engineering and Computing, University of Zagreb? և Զագրեբի համալսարան |
Մասնագիտություն | ռազմական գործիչ, քաղաքական գործիչ, ճարտարագետ, գործարար և կինոռեժիսոր |
Կայք | slobodanpraljak.com |
Slobodan Praljak Վիքիպահեստում |
Պրալյակը կամավոր միացել է նոր ձևավորված խորվաթական զինված ուժերին, երբ Խորվաթիայում 1991 թվականին սկսվեց Խորվաթիայի անկախության պատերազմը։ Պատերազմից առաջ և հետո նա եղել է ինժեներ, հեռուստա և ռադիոռեժիսոր, ինչպես նաև բիզնեսմեն[4][5]։ Պրալյակը մեղադրվել և 2004 թվականինկամավոր կերպով հանձնվել նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային քրեական տրիբունալին[6]։ 2013 թվականին մեղադրվել է բոսնիացիների դեմ իրականացրած ցեղասպանության մեջ։ Նրան հետ միասին մեղադրվել են նաև խորվաթական բանակի 5 այլ սպաներ ևս[7][8] և դատապարտվել 20 տարվա ազատազրկման[9]։ 2017 թվականին նոյեմբերին դատավճռի հրապարակման ժամանակ, Պրալյակը դատարանում հայտարարել է, որ չի ընդունում դատավճիռը և ինքնասպանություն է գործել դատարանի դահլիճում՝ խմելով նախօրոք պատրաստված թույնը[10][11][12][13][14][15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.