Սլովակիա
From Wikipedia, the free encyclopedia
Սլովակիա (սլովակ.՝ Slovensko [ˈslɔʋɛnskɔ], լսել (օգնություն • ինֆո)), պաշտոնական անունն է Slovak Republic (սլովակ.՝ Slovenská republika [ˈslɔʋenskaː ˈrepublika]) — պետություն Կենտրոնական Եվրոպա։ Բնակչությունը կազմում է 5,443,120 մարդ (դեկտեմբեր 2017)[1], տարածքը՝ 48845 կմ²։ Աշխարհում բնակչության թվով 112-րդն է, իսկ տարածքով՝ 127-րդը։
Սլովակիայի Հանրապետություն Slovenská republika |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ Nad Tatrou sa blýska | ||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Բրատիսլավա | |||
Պետական լեզուներ | սլովակերեն | |||
Անկախություն | ||||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 49,037 կմ² | ||
- | Ջրային (%) | 0,06 | ||
Բնակչություն | ||||
- | 2007 նախահաշիվը | 5,447,502 | ||
- | 2001 մարդահամարը | 5,379,455 | ||
- | Խտություն | 112 /կմ² /մղոն² |
||
Ժամային գոտի | (ՀԿԺ+1) | |||
- | Ամռանը (DST) | (ՀԿԺ+2) | ||
Ազգային դոմեն | .sk | |||
Հեռախոսային կոդ | +421 |
Մայրաքաղաքը Բրատիսլավան է։ Պաշտոնական լեզուն սլովակերենն է ։
Ունիտար պետություն, խորհրդարանական հանրապետություն։ Նախագահը — Էդուարդ Հեգեր: Վարչապետը — Էդուարդ Հեգեր։ Բաժանվում է 8 շրջանների։
Գտնվում է Եվրոպայի կենտրոնում, ցամաքային պետություն է, դեպի ծով ելք չունեցող պետություն է։ Ցամաքային սահման ունի Չեխիայի, Ավստրիայի, Լեհաստանի, Հունգարիայի, Ուկրաինայի հետ։։
Հավատացյալների մեծ մասը (բնակչության մոտ 77%-ը) դավանում է կաթոլիկություն։
Սլովակիան ՆԱՏՕ և ԵՄ անդամ է, արդյունաբերական երկիր՝ դինամիկ զարգացող տնտեսությամբ։ ՀՆԱ 2011 թվականին կազմել է 127,111 միլիարդ դոլար մոտ $23,384 մեկ շնչի հաշվով)։ Դրամական միավորը — եվրոն Է։
Երկրի անկախությունը հռչակվել է 1993 թվականի հունվարի 1-ին։ Պատմության ընթացքում երկրի տարածքը եղել է բազմաթիվ տերությունների և պետական կազմավորումների մաս՝ սկսած 7-րդ դարի Սամո նահանգից մինչև 20-րդ դարում՝ Չեխոսլովակիայի մաս։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գոյություն ուներ նացիստական Գերմանիայից կախված Սլովակիայի պետությու ն, որը 1945 թվականին կրկին մտավ Չեխոսլովակիայի կազմ։