Սլովակիայի վարչական բաժանում
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սլովակիայի երկրամաս (սլովակերեն` Kraje v Slovensku), Սլովակիայի Հանրապետության առաջին մակարդակի վարչատարածքային միավոր, որը ձևավորվել է 1949 թվականին: Շատ անգամներ այս վարչատարածքային միավորները վերանվանվել են, սակայն այդ ամենը վերացվեց 1990-1996 թվականներին:
Ներկայումս Սլովակիան վարչականորեն բաժանված է ութ երկրամասերի, որոնց մեջ է մտնում նաև մայրաքաղաքային ինքնավարություն ունեցող Բրատիսլավայի երկրամասը:
Երկրամասերը նաև համարվում են Եվրոպական Միության երկրորդ մակարդակի վարչա-տարածքային միավոր:
Երկրամասերը Սլովակիայում իրենց հերթին բաժանված են շրջանների: Սլովակիայի Հանրապետությունը ներկայումս ունի 79 շրջան:
Ցանկ
Դրոշ | Զինանշան | Երկրամաս | Մայրաքաղաք | Բնակչություն | Տարածք (կմ²) | Բնակչության խտություն |
---|---|---|---|---|---|---|
![]() |
Բրատիսլավայի երկրամաս | Բրատիսլավա | 603,699 | 2,052.6 | 294.11 | |
![]() |
Տրնավայի երկրամաս | Տրնավա | 554,172 | 4,172.2 | 132.76 | |
![]() |
Տրենչինի երկրամաս | Տրենչին | 600,386 | 4,501.9 | 133.36 | |
![]() |
Նիտրայի երկրամաս | Նիտրա | 708,498 | 6,343.4 | 111.69 | |
![]() |
Ժիլինայի երկրամաս | Ժիլինա | 694,763 | 6,808.4 | 102.04 | |
![]() |
Բանսկա Բիստրիցայի երկրամաս | Բանսկա Բիստրիցա | 657,119 | 9,454.8 | 69.50 | |
![]() |
Պրեշովի երկրամաս | Պրեշով | 798,596 | 8,974.5 | 88.98 | |
![]() |
Կոշիցեի երկրամաս | Կոշիցե | 771,947 | 6,751.9 | 114.33 |
Արտաքին հղումներ
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.