Սլովենիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքական
From Wikipedia, the free encyclopedia
Սլովենիայի ֆուտբոլի մինչև 21 տարեկանների հավաքական (սլովեն. Slovenska reprezentanca do 21 let), հայտնի է նաև որպես Սլովենիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքական, Սլովենիայի ֆուտբոլի հավաքական, որի կազմում կարող են հանդես գալ Սլովենիայի մինչև 21 տարեկան ֆուտբոլիստները։ Երիտասարդական հավաքականի բազմաթիվ խաղացողներ հետագայում համալրում են ազգային հավաքականի կազմը։
Միություն | Սլովենիայի ֆուտբոլային միություն | ||
---|---|---|---|
Գլխավոր մարզիչ | Պրիմոժ Գլիխա | ||
Հիմնական մարզադաշտ | «Այդովշչինա» | ||
| |||
Ամենախոշոր հաղթանակ | |||
Էստոնիա 1:7 Սլովենիա (Ռակվերե, 8 օգոստոսի, 2014) | |||
Ամենախոշոր պարտություն | |||
Սլեվենիա 0:5 Հունաստան (Ռուսե, 8 հոկտեմբերի, 1995) Սլովենիա 0:5 Ուկրաինա (8 հոկտեմբերի, 1995) |
Սլովենիայի երիտասարդական հավաքականը ներկայացնում է երկիրը, երիտասարդական թիմերի միջազգային հանդիպումներում և առաջնություններում։ Ի տարբերություն ավագների և պատանեկական հավաքականների՝ դեռևս ոչ մի անգամ դուրս չի եկել մինչև 21 տարեկանների մրցաշարի եզրափակիչ փուլ։ 2005 թվականին նա մոտ է եղել 2006 թվականի Եվրոպայի առաջնություն անցնելուն, բայց փլեյ-օֆֆի խաղերում պարտվել է Նիդերլանդների հավաքականին երկու խաղերի արդյունքում (0։2)
Սլովենիայի երիտասարդական հավաքականի լավագույն ռմբարկուն Էրմին Շիլյակն է (10 գոլ)[1]։