Սխոլաստիկա
From Wikipedia, the free encyclopedia
Սխոլաստիկա, սքոլաստիկա (հուն․՝ σχολαστικός, այստեղ՝ դպրոցական, գիտական), միջնադարյան կրոնաիդեալիստական փիլիսոփայություն, որին հատուկ է ենթարկվածությունը աստվածաբանությանը։ Սխոլաստիկա սկսել է ձևավորվել քրիստոնեական աստվածաբանության գաղափարական համապարփակ տիրապետության պայմաններում, երբ պատրիստիկան ավարտելով ջատագովական խնդիրները, աստիճանաբար վերածվում է տիրապետող գաղափարախոսության։ Ըստ Հովհաննես Դամասկացու, որը համարվում է սխոլաստիկայի սկզբնավորողը (սխոլաստիկայի պատմությունը Արևմտյան Եվրոպայում սկզբնավորում է Ալկուինի (մոտ 735-804) «Դիալեկտիկա» երկը), փիլիսոփայական աստվածաբանության աղախինն է։ Այդ շրջանում հոգևորականությունը նվաճում է «ինտելեկտուալ կրթության մենաշնորհը» (Ֆ․ Էնգելս), աստվածաբանական դրույթների հիմնավորմանը ուղղված դոգմատիկական փիլիսոփայությունը սկսվում է դասավանդվել մենաստաններին կից դպրոցներում (այստեղից էլ «սխոլաստիկա» տերմինը), իսկ ավելի ուշ՝ համալսարաններում։ Սխոլաստիկայի տեսական ակունքները հասնում են անտիկ շրջանի փիլիսոփա (Պլատոն, ՊորՓյուր, Պրոկլ Դիադոխոս և ուրիշներ)։