Սկայպ
From Wikipedia, the free encyclopedia
Սկայպ (անգլ.՝ Skype), մասնավոր ծրագիր, որը հնարավորություն է տալիս օգտագործողներին հեռաձայնել միմյանց համացանցի օգնությամբ։ Զանգերը Սկայպից օգտվողների միջև անվճար է, մինչդեռ զանգերը դեպի ֆիքս և բջջային հեռախոսներ վճարովի են։ Հավելյալ ֆունկցիաներն իրենց մեջ ընդգրկում են ակնթարթային հաղորդագրությունը (չատ), փաստաթղթերի փոխանցումը և խորհրդաժողովի անցկացումը։
Արագ փաստեր Տեսակ, Հեղինակ ...
Տեսակ | կայք, VoIP phone?, առցանց համայնք և մեսենջեր |
---|---|
Հեղինակ | Նիկլաս Զենստրոմ և Janus Friis? |
Նախագծումը՝ | Skype Technologies |
Գրված է՝ | Delphi?, Objective-C, C++ և Object Pascal? |
Ինտեսֆեյս | Qt |
ՕՀ | Windows, մաքՕՍ, Անդրոիդ, iOS, Սիմբիան, Windows Phone, Լինուքս, BlackBerry OS և webOS |
Առկա է | բազմալեզու, անգլերեն և հունարեն |
Լույս տեսավ՝ | օգոստոս 2003 |
Պլատֆորմ | iOS, Windows և Անդրոիդ |
Կարդագող ֆայլերի ֆորմատ | Skype user data?, Skype Extras Manager log? և Skype chatsynch (old)? |
Ստեղծվող ֆայլերի ֆորմատ | Skype user data?, Skype Extras Manager log? և Skype chatsynch (old)? |
Արտոնագիր | անվճար ծրագիր (որոշ վճարովի հատկանիշների հետ) |
Կայք | skype.com |
Skype Վիքիպահեստում |
Փակել
Այն մշակվել է էստոնացի ծրագրավորողներ Ահտի Հեյնլա-ի, Պրիիթ Կասեսալու-ի և Յան Թալին-ի կողմից[1]՝ Kazaa-ի և Venice Project-ի (որն հետագայում վերանվանվեց Joost) ձեռներեցներ Նիկլաս Զենստրոմի և Ջենուս Ֆրիսի համար։ Երեք էստոնացիները նաև համարվում են Kazaa ծրագրի հիմնադիրները։
2010 թվականի վերջին տվյալներով ծրագրից օգտվել են աշխարհի ավելի քան 663 միլիոն օգտատերեր[2]։