Սկիրոն
From Wikipedia, the free encyclopedia
Սկիրոն[1] (հուն․՝ Σκίρων, Σκείρων), հին հունական դիցարանում Թեսևսի հակառակորդը[2][3]։ Աթենացիների համար եղել է՝ ավազակ, իսկ մեգարցիների՝ զորապետ[4]։ Գոյություն ունի մի քանի վարկած Սկիրոնի ծագման մասին։ Առաջինն այն է, որ նա եղել է Պոսեյդոնի որդին[4] (կամ էլ Պելոպայի որդին)։ Նրա կնոջը անվանում էին Հարիկլո, իսկ աղջկան՝ Էնդեիդա[5]։ Մյուս վարկածի համար Սկիրոնը եղել է Կանետայի և Պիտֆեյաի դստեր՝ Հենիոհի որդին[6]։