Սկոպիե
From Wikipedia, the free encyclopedia
Սկոպիե (մակեդոներեն՝ Скопје, սերբ.՝ Скопље), Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության մայրաքաղաքը։ Այն ձևավորում է 10 շրջաններից բաղկացած անկախ վարչական միավոր։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Սկոպիե | |||||
Скопје | |||||
| |||||
Երկիր | Հյուսիսային Մակեդոնիա | ||||
Ենթարկում | Մայրաքաղաք | ||||
Մակերես | 1818 կմ² | ||||
ԲԾՄ | 270 մետր | ||||
Խոսվող լեզուներ | մակեդոներեն | ||||
Բնակչություն | 850 000 մարդ (2008) | ||||
Խտություն | 2 318 մարդ/կմ² | ||||
Ագլոմերացիա | 1 000 000 | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +389 02 | ||||
Փոստային ինդեքս | 1000 | ||||
Փոստային դասիչ | 1000 | ||||
Ավտոմոբիլային կոդ | SK | ||||
Պաշտոնական կայք | skopje.gov.mk | ||||
| |||||
Բնակչությունը 2008 թվականի դրությամբ կազմել է 850 000 մարդ, որոնցից 65 %-ը մակեդոնացիներ են, 27 %-ը՝ ալբանացիներ։ Քաղաքում բնակվում են նաև սլավոնական այլ ժողովուրդների ներկայացուցիչներ՝ սերբեր, բոսնիացիներ, խորվաթներ, բուլղարացիներ և այլք։
Գտնվում է Մակեդոնիայի հյուսիսում, Սերբիայի հետ սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, Վարդար գետի ափին, հովտում, որը շրջապատված է լեռնաշղթաներով։
Քաղաքում առկա էեն անտիկ կառույցներ, ինչպես նաև թուրքական տիրապետության ժամանակաշրջանի կառույցներ։ Քաղաքն ուժգին տուժել է 1963 թվականի երկրաշարժից, այնուհետև վերականգնվել ճապոնական ճարտարապետ Տանգեյի ղեկավարության տակ։ 2010 թվականից իրականացվում է քաղաքային կենտրոնը վերակառուցելու «Սկոպիե 2014» պետական նախագիծը, որը հաճախ հասարակության մեջ հակասությունների պատճառ է դառնում[1]։