Սկոտի Պիպեն - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Սկոտի Պիպեն.

Սկոտի Պիպեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։Անհիմն հղումները ենթակա են հեռացման։
Picto infobox baschet.png
Սկոտի Պիպեն
Scottie Pippen

Դիրքը Թեթև հարձակվող
Համար № 33
Ի ծնե տրված անունը Սկոտի Մորիս Պիպեն
Scottie Maurice Pippen
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 25, 1965 (56 տարեկան)
Ծննդավայր
Համբուրգ, Արկանզաս, ԱՄՆ
Ազգություն
Ամերիկացի
Հասակ 203 սմ
Քաշ 103 կգ
Դրաֆթի տարի 1987 / ռաունդ` 1 / ընտր.` 5-րդ
Կարիերայի պատմություն
Չիկագո Բուլս (1987–1998)
Հյուսթոն Ռոքեթս (1999)
Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս (1999–2003)
Չիկագո Բուլս (2003–2004)
Տոռպան Պոյատ (2008, Ֆինլանդիա)
Սանսվալ Դրագոնս (2008, Ֆինլանդիա)
Մեդալներ
Ներկայացնում էր՝
 ԱՄՆ
Օլիմպիական խաղեր
Ոսկի Բարսելոնա 1992 Ազգային հավաքական
Ոսկի Ատլանտա 1996 Ազգային հավաքական

|- |- |}

Սկոտի Մորիս Պիպեն (անգլ.՝ Scottie Maurice Pippen, սեպտեմբերի 25, 1965(1965-09-25)[1][2], Համբուրգ, Արկանզաս, ԱՄՆ[1]), ամերիկացի նախկին բասկետբոլիստ։ Առավել հայտնի է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Չիկագո Բուլս» ակումբում անցկացրած տարիներով (1987–1998 թթ.), որի կազմում 6 անգամ հաղթել է NBA-ի գավաթը (1991–1993 և 1996–1998)։ Պիպենը թիմակից Մայքլ Ջորդանի հետ առանցքային դեր է խաղացել «Բուլսում»` ձևավորելով ակումբի հարձակվողական կորիզը։ Պիպենի և Ջորդանի անունները նաև կապվում են 90-ականներին NBA-ը ամբողջ աշխարհում մասայականացնելու հետ։

Պիպենը հանդես է եկել որպես թեթև հարձակվող (այլ անվանում` երրորդ համար)։ 8 անգամ անընդմեջ դարձել է NBA All-Defensive առաջին թիմ և 3 անգամ՝ All-NBA առաջին թիմ խորհրդանշանական հավաքականի անդամ։ 7 անգամ ճանաչվել է աստղ (NBA All-Star), ընդ որում՝ դառնալով 1994 թվականի բոլոր աստղերի խաղի ամենաարժեքավոր խաղացող (MVP)։ 1996-97 մրցաշրջանում Պիպենը հռչակվել է NBA-ի պատմության 50 մեծագույն խաղացողներից մեկը։ Նույն տարի «Բուլսի» ղեկավարությունը որոշում է հավերժացնել նրա 33 համարի խաղաշապիկը ակումբի փառքի սրահում։

Եղել է նաև Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականի` այսպես կոչված` «Դրիմ թիմի» անդամ, որի կազմում հաղթել է օլիմպիական ոսկիներ 1992 թվականի Բարսելոնայի և 1996 թվականի Ատլանտայի ամառային օլիմպիական խաղերում։

2010 թվականի օգոստոսի 13-ին Սկոտի Պիպենը դառնում է Ջեյմս Նեյսմիթի անվան բասկետբոլի փառքի սրահի անդամ։

Տես նաև

Արտաքին հղումներ

Պիպենի խաղաշապիկը «Չիկագո Բուլսի» «Յունայթեդ սենթր» մարզապալատի վերնամասում
Պիպենի խաղաշապիկը «Չիկագո Բուլսի» «Յունայթեդ սենթր» մարզապալատի վերնամասում
Պիպենը 1995 թվականին
Պիպենը 1995 թվականին
  1. 1,0 1,1 1,2 http://espn.go.com/nba/player/gamelog/_/id/663/scottie-pippen
  2. Encyclopædia Britannica
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Սկոտի Պիպեն
Listen to this article