![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3f/New_Finnish_ID_card_%2528front_side%2529.jpg/640px-New_Finnish_ID_card_%2528front_side%2529.jpg&w=640&q=50)
Սմարթ քարտ
From Wikipedia, the free encyclopedia
Սմարթ (խելացի) քարտը, չիպային քարտը կամ ինտեգրալ միացման քարտը (ICC կամ IC քարտ) ֆիզիկական էլեկտրոնային նույնականացման սարք է, որն օգտագործվում է ռեսուրսի հասանելիությունը վերահսկելու համար։ Այն սովորաբար կրեդիտ քարտի չափ է՝ պատրաստված պլաստիկից[1]։ Շատ սմարթ քարտեր ներառում են մետաղական կոնտակտներ, օրինակ՝ ներքին չիպին էլեկտրականորեն միանալու համար։ Մյուսները անհպում են, իսկ ոմանք ունեն երկու հնարավորությունը։ Խելացի քարտերը կարող են ապահովել անձնական նույնականացում, տվյալների պահպանում և հավելվածների մշակում[2]։ Դրանք ունեն նաև ֆինանսական գործառույթ, ինչպես օրինակ հասարակական տրանսպորտի դեպքում, համակարգչային անվտանգությունից օգտվելիս, դպրոցներում և առողջապահական հաստատություններում։ Խելացի քարտերը կարող են ապահովել ուժեղ անվտանգության նույնականացում կազմակերպությունների ներսում մեկ մուտքի (SSO) համար։ Բազմաթիվ երկրներ խելացի քարտեր են տեղադրել իրենց ողջ տարածքով մեկ։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3f/New_Finnish_ID_card_%28front_side%29.jpg/640px-New_Finnish_ID_card_%28front_side%29.jpg)
Բջջային հեռախոսների ունիվերսալ ինտեգրված միացում ունեցող քարտը (UICC), որը տեղադրված է որպես միացնող SIM քարտ կամ ներկառուցված eSIM, նույնպես խելացի քարտի տեսակ է։ 2015 թվականի դրությամբ տարեկան արտադրվում է 10,5 միլիարդ խելացի քարտի IC չիպեր, այդ թվում՝ 5,44 միլիարդ SIM քարտի IC չիպեր[3]։