բույսերի տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Սմբուկ[1], բադրիջան կամ մանծակ[2] (լատին․՝ Solanum melongena), մորմազգիների ընտանիքի միամյա և բազմամյա բույս, որը բավականին մեծ տեղ է զբաղեցնում սննդի և պահածոների արդյունաբերությունում։ Հայաստանում տարածված է մշակության մեջ։
Սմբուկ | |
Սմբուկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մորմածաղկավորներ (Solanales) |
Ընտանիք | Մորմազգիներ (Solanaceae) |
Ենթաընտանիք | Մորմայիններ (Solanoideae) |
Տրիբա | Solaneae |
Ցեղ | Մորմ (Solanum) |
Տեսակ | Սմբուկ (S. melongena) |
Միջազգային անվանում | |
Solanum melongena |
Սմբուկը երբեմն անվանում են «հայկական վարունգ» (չշփոթել հայկական վարունգի՝ սեխի տեսակի հետ)[3]։ Հայտնի ճանապարհորդ Ա. Բ. Կլոտ-Բեյը, Եգիպտոսով ճանապարհորդելիս նկարագրելով բանջարանոցային բույսերը, նշում է, որ այդ երկրում առանձնացնում են հայկական վարունգի երկու տեսակ. սպիտակ (Բիդինջան աբադ) և մանուշակագույն (Բիդինջան էսուետ)[4].
Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, թավոտ, բարձրությունը՝ 70–180 սմ։ Տերևները խոշոր են, պարզ, հերթադիր, կոթունավոր, թավոտ, ձվաձևից մինչև լայն նշտարաձև։ Ծաղիկները մանուշակագույն են՝ մեկական կամ ողկույզներով։
Պտուղը կլորավուն, տանձաձև, գլանաձև, մանգաղաձև, բացից մինչև մուգ մանուշակագույն հատապտուղ է (զանգվածը՝ 40–100 գ)։ Սննդի մեջ պտուղներն օգտագործվում են տեխնիկական հասունացման փուլում։
Մերձարևադարձային և բարեխառն գոտիներում մշակում են սածիլներով՝ որպես միամյա բույս։ Սերմերը ջերմատներում և ջերմոցներում ցանում են դաշտ տեղափոխելուց 45-60 օր առաջ։
Սմբուկի պտուղների չոր նյութը կազմում է 7-12%, իսկ շաքարը՝ 3-4%։ Բացի այդ, սմբուկի պտուղները պարունակում են 0,034% ֆոսֆոր, 0,001% երկաթ և 0,01% կիր, որոնք շատ անհրաժեշտ են մարդու օրգանիզմի համար։ Սմբուկը վիտամիններով առանձնապես հարուստ չէ, թեև պարունակում է որոշ քանակությամբ B2, PP և C վիտամիններ։
Պտուղը պարունակում է չոր նյութեր, շաքարներ, սպիտակուցներ, ճարպեր, վիտամիններ, կալցիումի, ֆոսֆորի, երկաթի և այլ աղեր։ Սմբուկը ջերմա- և խոնավասեր է, սննդանյութերի նկատմամբ՝ պահանջկոտ։
Սմբուկից պատրաստում են բազմազան ճաշեր։ Սմբուկի պտուղներից հրուշակեղենի արդյունաբերությունում պատրաստում են բարձրորակ մուրաբաներ և ցուկատներ։
Հայկական խոհանոցում սմբուկով ուտեստները չունեն հատուկ անուններ, սակայն շատ նման են իրենց պատրաստման եղանակով հայտնի ռատատույ ֆրանսիական և այլ երկրների կերակրատեսակների հետ[5]։
Վայրի սմբուկն աճում է Հարավարևելյան Ասիայում (Հնդկաստան, Մյանմա)։ Մշակվում է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայում։
Հայաստանում սմբուկի մշակությունը լայնորեն տարածված է։ Մշակում են առավելապես Արարատյան դաշտում, նախալեռնային գոտում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.