From Wikipedia, the free encyclopedia
Սմիթի Դոգմա, անգլիացի տնտեսագետ Ադամ Սմիթի դրույթը, ըստ որի հասարակության տարեկան արդյունքի գինը կամ փոխանակային արժեքը տրոհվում է եկամուտների՝ աշխատավարձի, շահույթի ռենտայի։ Ընդունելով, որ առանձին ապրանքի արժեքը, բացի այդ եկամուտներից, պարունակում է նաև սպառված արտադրամիջոցների արժեքը, Սմիթը, սակայն, պնդում Էր, որ դրանց արժեքը ստեղծվում է մյուս ճյուղերում ծախսվող կենդանի աշխատանքով, հետևաբար, վերջին հաշվով ամբողջ ապրանքային զանգվածի կամ յուրաքանչյուր երկրի հողի և աշխատանքի տարեկան արդյունքի արժեքը նույնպես բաժանվում է եկամուտների։
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Որպես արժեքի տարր նախկին տարիների աշխատանքով ստեղծված արտադրամիջոցների արժեքի՝ հաստատուն կապիտալի, անտեսումը Սմիթին հնարավորություն տվեց գիտականորեն վերլուծելու վերարտադրության պրոցեսը, որովհետև, եթե տարեկան արդյունքը որպես եկամուտներսպառվում է նույն տարում, ապա անհնա րին է ոչ միայն ընդլայնված, այլև պարզ վերարտադրությունը։ Փակուղուց դուրս գալու համար Սմիթը համախառն եկա մուտը տարբերեց զուտ եկամուտից, առա ջինը համարելով ամբողջ տարեկան արդյունք, երկրորդը՝ այդ արդյունքի բնակչությանը սպառողական պաշարը։
Մոռացվում Է, որ ապրանքի գնի մեջ ներածվում են ոչ միայն եկամուտները, այլ նաև կան խավճարված կապիտալը և ուրիշ կապի տալիստներից ձեռք բերված ապրանքների արժեքը (որը, Սմիթի կարծիքով, բաժանվում է եկամուտների) և, հետևաբար, ամբողջ ապրանքային զանգվածի արժեքի մեջ բացակայում է հաստատուն կապիտալը։ Միաժամանակ Սմիթը փաստորեն ընդունեց, որ տարեկան արդյունքի մի մասը չի բաժանվում եկամուտների և իր բնակրային ձևով պիտանի չէ անձնական սպառման համար, որը կարևոր է իրացման տեսությունն ըմբռնելու տեսակետից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 458)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.