Սյոիտի Իտիկավա
From Wikipedia, the free encyclopedia
Սյոիտի Իտիկավա (ճապ.՝ 市川 正一, մարտի 20, 1892(1892-03-20), Ուբե - մարտի 15, 1945(1945-03-15)), ճապոնացի կոմունիստ քաղաքական գործիչ, Ճապոնիայի կոմունիստական կուսակցության (ՃԿԿ) անդամ (1922)։
1916 թվականին ավարտել է Վասեդայի համալսարանի գրականության ֆակուլտետը։ 1922 թվականին եղել է «Մուսան կայկյու» («Չունևորների դասակարգ») ամսագրի խմբագիրը։ 1928 թվականին Կոմինտերնի 6-րդ կոնգրեսում (Մոսկվա) ընտրվել է Կոմինտերնի գործկոմի անդամ։ Վերադառնալուց հետո գլխավորել է Ճապոնիայի կոմունիստական կուսակցությունը։
1929 թվականին ձերբակալվել է և դատապարտվել ցմահ բանտարկության։ Տանջամահ է արվել Միյագի բանտում[1]։