From Wikipedia, the free encyclopedia
Սյուզաննա Խարդալյան (այլ տարբերակներ՝ Խարտալյան և Կարտալյան շվեդ.՝ Suzanne Khardalian) (փետրվարի 5, 1956, Բեյրութ, Լիբանան), շվեդահայ լրագրող, հրապարակախոս և փաստավավերագրական ֆիլմերի ռեժիսոր։
Սյուզան Խարդալյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 5, 1956 (68 տարեկան) |
Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան |
Քաղաքացիություն | Լիբանան → Շվեդիա |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | լրագրող, կինոռեժիսոր և սցենարիստ |
Աշխատանք | կինոռեժիսոր, գրող, սցենարիստ |
Գործունեություն | 1988 թվականից մինչ օրս |
Ամուսին | PeÅ Holmquist? |
Suzanne Khardalian Վիքիպահեստում |
Սյուզան Խարդալյանը ծնվել է 1956 թվականի փետրվարի 5-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Նրա ընտանիքը ցեղասպանությունից փրկվելու նպատակով հաստատվել էր Լիբանանում։ Սովորելով Բեյրութում և Փարիզում՝ ստացել է լրագրողի որակավորում։ Եղել է Փարիզում հրատարակվող հայկական «Կամք» թերթի խմբագիր։ 1987 թվականից բնակվում է Ստոկհոլմում։ Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի դիվանագիտության և միջազգային դպրոցի մագիստրոսի կոչում։ Շվեդիայում ավարտել է Փաստագրական ֆիլմերի ստոկհոլմյան դպրոցը[1]։
1988 թվականին նկարահանել է «Վերադարձ դեպի Արարատ» փաստավավերագրական ֆիլմը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանությանը։ Մեկ տարի անց՝ 1989 թվականին, Շվեդական ազգային կինոակադեմիայի «Ոսկե բզեզ» մրցանակաբաշխության ժամանակ ստացել է «լավագույն ֆիլմ» մրցանակը։ Նկարահանումների մի մասը տեղի են ունեցել Թուրքիայում, ռեժիսորական խումբը աշխատել է գաղտնի տեսախցիկներով, սակայն նրանց նկատել և ձերբակալել ե։ Խարդալյանը իր խմբի հետ միասին մեղադրել են ի օգուտ Շվեդիայի լրտեսության մեջ[2]։ Խարդալյանը իր գործերում բազմիցս անդրադարձել է հայկական թեմատիկային։ Նրա խոսքերով «Ցեղասպանության թեման իմ բոլոր ֆիլմերի կարմիր թելն է»[3]։ 2011 թվականին նա ավարտել է «Տատիկիս դաջվածքները» ֆիլմի նկարահանումները, որը պատմում էր Խարդալյանի տատի պատմությունը, ով վերապրել էր հայոց ցեղասպանությաունը և ենթարկվել սեռական ստրկության։ Հաջորդ տարի նրա փաստագրական-ինքնակենսագրական ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան 2012» կինոփառատոնի ժամանակ, որտեղ արժանացել է Հայաստանի ազգային կինոակադեմիայի հատուկ մրցանակին[4]։
2012 թվականի օգոստոսին ռեժիսորը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ամուսնացել է օպերատոր և ռեժիսոր Պեր Հոլմքվիստի հետ։ Սակայն պարզվել է, որ նրանք արդեն 22 տարի ամուսնացած են, սակայն մինչ այդ օրը չէին օրինականացրել իրենց ամուսնությունը[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.