Սյունիքի մարզը և Արցախյան ազատամարտը
From Wikipedia, the free encyclopedia
Վարչատարածքային միավոր Հայաստանի Հանրապետությունում։ Կազմվել է 1995 թվականի դեկտեմբերի 4-ին։ Ներառում է Կապանի, Գորիսի, Սիսիանի և Մեղրիի նախկին վարչական շրջանների տարածքները։ Վարչական կենտրոնը՝ Կապան։ Հյուսիսում սահմանակից է ՀՀ Վայոց ձորի մարզին, արևելքում՝ Քաշաթաղի շրջանին, արևմուտքում՝ Նախիջևանի Հանրապետությանը, հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Տարածքը՝ 4506 կմ, բնակչությունը՝ 152,8 հազար (2003 թվական)։ Մարզում կա 113 համայնք, որից 7-ը՝ քաղաքային, 135 բնակավայր (127-ը՝ գյուղ)։ Մարզը համապատասխանում է պատմական Սյունիք աշխարհի Ծղուկ (հետագայում Սիսիան), Հաբանդ կամ Ցագեձու (Գորիս), Աևիք (Մեղփ), Բաղք, Զորք և Կովասկան (Կապան) գավառներին։ Տարածքը հայտնի է նաև Զանգեզուր բնապատմական կամ պատմաաշխարհագրական անունով։ Արևմուտքում Զանգեզուրի լեռնաշղթայով մարզը սահմանազատվում է Նախիջևանի Հանրապետությունից և ՀՀ Վայոց ձորի մարզից, հյուսիս-արևելքում՝ Ղարաբաղի լեռնավահանի կենտրոնական մասով անցնող և մինչև Արաքս գետը հասնող սահմանագիծն Է, հարավում՝ Արաքս գետը, ոավ ՀՀ բաժանվում է Իրանից։