Սյուրռեալիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Սյուրռեալիզմ (ֆր.՝ surréalisme - վերիրականություն), մշակութային շարժում է գեղանկարչության, քանդակագործության և գրականության մեջ, որը սկիզբ է առել վաղ 1920–ական թվականներին, և հայտնի է այդ ուղղության մի քանի անդամների կոնցեպտուալ արվեստի գործերով և գրվածքներով։ Սյուրռեալիստների աշխատանքները աչքի են ընկնում անսովոր և անսպասելի, երբեմն հումորային լուծումներով և զուգադրություններով, թեև շատ սյուրռեալիստ նկարիչներ և գրողներ արվեստի այս ուղղությունը առաջին հերթին համարում են մարդկային փիլիսոփայության և հոգևոր-ներաշխարհի արտահայտման շարժում։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Շարժման հիմնադիրն է համարվում Անդրե Բրետոնը, ով 1924 թ. արվեստի և գրականության մասին իր մոտեցումները հրապարակեց «Սյուրռեալիզմի մենիֆեստում» (ֆրանսերեն՝ Manifeste du Surrealisme)։ Նա սյուրռեալիզմը բարձր էր համարում բոլոր հեղափոխական շարժումներից։
Սյուրռեալիզմը զարգացում ապրեց առաջին համաշխարհային պատերազմին հաջորդող տարիներին՝ նախորդելով արվեստի մեջ մեկ այլ ուղղության՝ դադաիզմին։ Շարժման կարևորագույն կենտրոնը Փարիզն էր։ Այնուհետև սկսեց տարածվել ամբողջ աշխարհով՝ վերջիվերջո ազդեցություն թողնելով տարբեր կոնցեպտուալ արվեստների, գրականության, կինոյի, երաժշտության, ինչպես նաև քաղաքական մտքի և փորձի, փիլիսոփայության և սոցիալական տեսության վրա։